06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Մի հետաքրքիր ու զարմանալի երևույթ է նկատվում

Մի հետաքրքիր ու զարմանալի երևույթ է նկատվում ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների դատավարությունների ընթացքում: Նրանց պաշտպանող այն փաստաբանները, որոնք կանխավ քաղաքական կոնկրետ կողմնորոշում ունեն, որոնց մասնագիտական ունակությունները ցածր են կամ բավարար մակարդակի չեն, շատ արագ հարցերի ներկայացման, քննարկման իրավական հարթությունից «նետվում են» քաղաքական դաշտ, հնչեցնում քաղաքական բնույթի ելույթներ, մեկնաբանություններ, հարցազրույցներ և գնահատականներ: Կարծես նրանք շատ արագ պրոֆեսիոնալ […]

ԱԱԾ-ը նոր մանրամասներ է ներկայացնում Սամվել Բաբայանի գործով

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ավարտվել է հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաև ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործի՝ 7 մեղադրյալի մասով նախաքննությունը: 2016 թվականի սեպտեմբերի 20-ին  Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ  քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և […]

Մահացել է Անդրիաս Ղուկասյանի հայրը

Այսօր մահացել է անազատության մեջ գտնվող Անդրիաս Ղուկասյանի հայրը՝ Մարատ Ղուկասյանը։ Անդրիաս Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը դիմել է Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի Անդրիաս Ղուկասյանին թույլ տան մասնակցել հոր հոգեհանգստյան արարողությանն ու հուղարկավորությանը:

Մորը և դստերը մեղադրանք է առաջադրվել՝ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել է պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպք. առաջադրվել են մեղադրանքներ: Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Շիրակի մարզի բնակչուհին, ամուսնալուծությունից հետո չունենալով այլ բնակության վայր, մոր հետ միասին բնակվել է վերջինիս ծանոթի՝ 64-ամյա կնոջ բնակարանում։ Գյումրիում գտնվող նշված բնակարանում ապրել […]

Ինչու «Սասնա ծռերի» ամբաստանյալներին դահլիճ չեն բերում/տեսանյութ/

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սասնա ծռերի 18 անդամի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց: Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը խորհրդակցական սենյակից վերադարձավ շուրջ 2 ժամ հետո և հայտարարեց, որ պաշտպաններ Դավիթ Գյուրջյանի, Գրիշա Բալասանյանի, Լուսինե Սահակյանի, Արայիկ Պապիկյանի նկատմամբ դատական սանկցիա է կիրառվել, և նա դիմելու է փաստաբանների պալատ, որպեսզի վերջիններս […]

Պաշտոնատար անձը չարաշահել է իր պաշտոնեական դիրքը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ: Այսպես, ՀՀ ՔԿ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրյալ Ք. Թ.-ն Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ 20.01.2017թ.-ին պարտք ու պահանջի հարցերի շուրջ իր հետ վիճաբանող կինը խլել է իր […]

Արցախը ՀՀ-ի մարզն է. «Սասնա ծռերի» պաշտպանների նկատմամբ սանկցիա

Ավան և Նոր նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է  Սասնա ծռերի 18 անդամի գործով դատաքննությունը: Ընդմիջումից հետո նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ սանկցիա է կիրառել ամբաստանյալներ Թաթուլ Թամրազյանի և Տիգրան Մանուկյանի  պաշտպան Մոնիկա Մարգարյանի նկատմամբ և դիմելու է փաստաբանների պալատ` նրա նկատմամբ տույժ կիրառելու համար:  Այնուհետև դատավորը շարունակեց նիստը, որը գտնվում է ամբաստանյալների […]

Ամբաստանյալները հրաժարվում են պատասխանել դատավորի հարցերին

Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Սասնա ծռեր 18-ի գործով դատաքննությունը։ Ինչպես արդեն հայտնել ենք, դատարանը գտնվում է ամբաստանյալների ճանաչման փուլում։ Ամբաստանյալ Թաթւոլ Թամրազյանը, որը չի հասկանում հայերեն ու խոսում է միայն ռուսերեն լեզվով, նշեց, որ ինքը չի ցանկանում մնալ դատարանի դալիճում ու չի պատասխանելու դատավորի հարցերին։ Դատավորը նրան […]

«Սասնա ծռեր»-ի գործով ամբաստանյալը գլխի վնասվածք է ստացել/տեսանյութ/

«Ամբաստանյալ Սերգեյ Կյուրեղյան դատարան տեղափոխվելիս, ուղեկցող մեքենայից իջնելու ժամանակ ստացել է գլխի վնասվածք»,-Երևանի Ավան և  Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ,«Սասնա Ծռեր» խմբի 18 անդամների գործով դատական նիստի ժամանակ հայտարարեց նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը: Հայտարարությունը բուռն արձագանքվեց դահլիճի կողմից: «Սուտ է, Սերգեյին ծեծել են»,-բղավում էին ամբաստանյալների հարազատները: Դատավորը ուղեկցող ոստիկաններին խնդրեց դատարանի դահլիճ […]

Նորից սանցիա կկիրառեմ. դատավորը բարկացավ

Երևանի Ավան և  Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հուլիսի 13-ին շարունակվում է  «Սասնա Ծռեր» խմբի 18 անդամների գործով դատական նիստը: Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտնեց, որ փաստաբան Լուսինե Սահակյանի նկատմամբ կիրառվում է նախազգուշական սանկցիա: Փաստաբան Լուսինե Սահակյանը փորձեց հասկանալ որ օրենքին հղում անելով է դատավորը սանկցիա կիրառում: Դատավորը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի