05 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Եռագույնս տվեք. «բախում» դատարանում/տեսանյութ/

Չեմ խոնարհվում նրա առաջ, ինչի դեմ ապստամբել եմ Արդեն հայտնել ենք, որ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր  իրավասության դատարանում այսօր «Սասնա ծռերի» 18 հոգու գործով  նիստի ընդմիջման ժամանակ փաստաբան Դավիթ Գյուրջյանը ցանկանում էր շշով ջուր տեղափոխել նիստերի դահլիճ, ինչը արգելվեց դատական կարգադրիչների կողմից և վերածվեց բուռն վեճի: Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը […]

«Սասնա ծռեր»-ը ըմբոստանում են.նոր սանկցիա

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվող նիստի ժամանակ  «Սասնա ծռեր » խմբի 15 անդամներ 10 ժամով հեռացվեցին նիստերի դահլիճից։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանն զգուշացրել էր, որ եթե կրկին  ոտքի չկանգնեն, այլ սանկցիա է կիրառվելու։ Դատավորը միայն Արամ Մանուկյանի, Գևորգ Իրիցյանի և Հովհաննես Հարությունյանի ոտքի չկանգնելը համարեց հարգելի, քանի որ առողջական խնդիրներ […]

Փաստաբանն էլ կարող է վտանգավոր լինե՞լ. դատարանում թեժ է

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր  իրավասության դատարանում այսօր «Սասնա ծռերի» 18 հոգու գործով  նիստը ընդմիջելուց  հետո գործով փաստաբաններից  Դավիթ Գյուրջյանը ցանկանում էր ջրով լցված շիշը տանել դատական նիստերի դահլիճ, սակայն դատական կարգադրիչները թույլ չտվեցին՝ նշելով, որ դա արգելված իր է։ Գյուրջյանը խնդրեց մատնանշել օրենքի այն կետը, ըստ որի արգելվում է ջրով շիշը […]

Հին նմուշի անձնագրերի ժամկետներն այլևս չեն երկարաձգվի

ՀՀ ոստիկանապետի տեղակալ Վարդան Եղիազարյանն այսօր կառավարության հաստատմանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ-ում և օտարեկրյա պետություններում ՀՀ քաղաքացիներին դեռևս տրամադրվող այսպես կոչված հին նմուշի անձնագրերի վավերականության ժամկետը՝ հինգ տարով երկարագելու վերաբերյալ դրույթները: «Նախագծի ըդնունմամաբ կապահովվի Կենսաչափական տվյալներով անձնագրերի և հին նմուշի անձնագրերի համար միատեսակ իրաակարագավորումների կիրառում»,-ասաց նա: Փոխոստիկանապետը նշեց, որ […]

Քննություն է տարվում՝ պարզելու հոգեբանի մահվան հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ հոգեբան, դոկտոր-պրոֆեսոր Ռուբեն Պողոսյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2017 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 14:45-ի սահմաններում, Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել առ այն, որ «դեմքի կտրված վերք, բազմաթիվ կտրված վերքեր, արյունահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է […]

18 ամբաստանյալներն էլ նիստերի դահլիճում են. դահլիճը

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր  իրավասության դատարանում այսօր՝ հուլիսի 20-ին շարունակվում է «Սասնա ծռեր» 18 անդամի գործով դատաքննությունը: Հիշեցնենք, որ դատարանը բավարարեց փաստաբանների միջնորդությունը և բոլոր ամբաստանյալները բերվեցի դատական նիստերի դահլիճ: Ամբաստանյալները այս անգամ ևս չհարգեցին դատարանը և ոտքի չկանգնեցին: Դատավորը կրառեց նախազգուշացման սանկցիա: Դատական նիստը գնվում է ամբաստանյալների ճանաչման փուլում: Նշենք, […]

ՔԿՀ բուժհաստատություններում ավելի փորձառու բժիշկ ներգրավելու հնարավորություն

Հայաստանի քրեակատարողական հիմնարկների բուժհաստատություններում ապահովվում է ավելի փորձառու բժիշկների ներգրավման հնարավորությունը. նման որոշում ընդունվեց այսօր Կառավարության հերթական նիստի ժամանակ: Նախագծում մասնավորապես ասվում է, որ առաջարկվում է չեղարկել ՔԿՀ-ների բուժհաստատություններում աշխատող անձանց տարիքային սահմանափակումը՝ հաշվի առնելով, որ բժիշկներն ավելի են կատարելագործվում հասակ առնելուն զուգընթաց։

Ապստամբությունը շարունակվում է. Արամ Մանուկյան/տեսանյութ/

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր  իրավասության դատարանում այսօր՝ հուլիսի 20-ին շարունակվում է «Սասնա ծռեր» 18 անդամի գործով դատաքննությունը: Ընդմիջումից հետո փաստաբանները միջնորդություն ներկայացրեցին, որով պահանջեցին ապահովել ամբաստանյալների ներկայությունը դատական նիստերի դահլիճում: Հիշեցնենք, որ երկու նիստ առաջ 15 ամբաստանյալների վրա դատական սանկցիա էր կիրառվել դատարանին չհարգելու և ոտքի չկանգնելու համար: Անցած դատական նիստին […]

Դատարանը մեզ չի կարող սովորեցնի. «Սասնա ծռեր»-ից Տիգրանը բորբոքվեց

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր  իրավասության դատարանում այսօր՝ հուլիսի 20-ին շարունակվում է «Սասնա ծռեր» 18 անդամի գործով դատաքննությունը: Դատարանը դահլիճ  հրավիրեց ամբաստանյալներ Տիգրան Մանուկյանին և Թաթուլ Թամրազյանին: Տիգրան Մանուկյանը միանգամից վերցրեց բարձրախոսը և հայտարարեց, որ չի պատրաստվում հրաժարվել իր պաշտպան Մուշեղ Շուշանյանից: Դատավորը նկատողություն արեց՝ չի կարելի խախտել կարգը և պետք է […]

Բլոգեր Լապշինին դատապարտել են 3 տարվա ազատազրկման

Բլոգեր Ալեքսանդր Լապշինն այսօր Բաքվի դատարանի կողմից դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, հայտնում է ТАСС-ը: Ալեքսանդր Լապշինը մեղավոր է ճանաչվել 318.2 հոդվածով, որը նախատեսում է պատիժ «հանցավոր խմբի կազմում Ադրբեջանի պետական սահմանները» «անօրինական հատելու համար»: Նշվում է, որ բլոգերը պատիժը կրելու է ընդհանուր ռեժիմի գաղութում: Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացի հանդիսացող բլոգեր Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված