11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Դատարանը մեզ չի կարող սովորեցնի. «Սասնա ծռեր»-ից Տիգրանը բորբոքվեց

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր  իրավասության դատարանում այսօր՝ հուլիսի 20-ին շարունակվում է «Սասնա ծռեր» 18 անդամի գործով դատաքննությունը:

Դատարանը դահլիճ  հրավիրեց ամբաստանյալներ Տիգրան Մանուկյանին և Թաթուլ Թամրազյանին:

Տիգրան Մանուկյանը միանգամից վերցրեց բարձրախոսը և հայտարարեց, որ չի պատրաստվում հրաժարվել իր պաշտպան Մուշեղ Շուշանյանից:

Դատավորը նկատողություն արեց՝ չի կարելի խախտել կարգը և պետք է կարգապահ լինել:

«Դատարանը երբեք չի փայլել կարգապահությամբ, որ  մեզ սովորեցնի կարգապահություն»,-հունից դուրս եկավ ամբաստանյալ Տիգրան Մանուկյանը:

Թաթուլ Թամրազյանը ևս չհրաժարվեց իր պաշտպանից:
Հիշեցնենք, որ փաստաբաններ Մուշեղ Շուշանյանը, Արայիկ Պապիկյանը և Նինա Կարապետյանցը դատարանում են, բայց նիստերի դահլիճ չեն մտել հայտարարելով, որ կարգադրիչները զննության փոխարեն խուզարկում են պաշտպաններին:

Դատավորը 15 րոպեով ընդմիջում հայտարարեց:

Հիշեցնենք, որ այս գործը քննվում է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից, սակայն նիստերն արտագնա են անցկացվում, քանի որ այնտեղ դահլիճը փոքր է: Արտագնա նիստն ընթանում է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

 Ըստ մեղադրական եզրակացության՝ 2016թ. հուլիսի 17-ին ժամը 05:00-ի սահմաններում կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա՝ Խաչատուր Գիչյանի տրամադրած «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, ներխուժել են գնդի տարածք, զավթել եւ պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաեւ նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների։

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ