05 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Դատարանը կամայական որոշումներ է կայացնում. «Սասնա ծռեր»-ի պաշտպանները բոյկոտում են

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր  իրավասության դատարանում այսօր՝ հուլիսի 20-ին շարունակվում է «Սասնա ծռեր» 18 անդամի գործով դատաքննությունը: Արդեն հայտնել ենք, որ պաշտպաններ Նինա Կարապետյանցը, Արայիկ Պապիկյանը և Մուշեղ Շուշանյանը դահլիճ չեն մտել և հայտարարել են, որ կարգադրիչները փորձում էին իրենց խուզարկել՝ զննության ենթարկելու փոխարեն: Դատավորը հայտարարեց, որ ամբաստանյալ Թորոս Թորոսյանի պաշտպան […]

Սասնա ծռերի պաշտպանները կրկին նիստերի դահլիճ չմտան/տեսանյութ/

«Սասնա ծռերի» 18 անդամների գործով դատական նիստին կրկին պաշտպաններ Մուշեղ Շուշանյանը, Արայիկ Պապիկյանը և Նինա Կարապետյանցը չկարողացան մտնել նիստերի դահլիճ։ Կարգադրիչները ցանկանում էին, որպեսզի նրանց պայուսակները զննեն, սակայն փաստաբանները թույլ չտվեցին։  Դատական կարգադրիչներն արձանագրություններ են կազմել նրանց հրաժարվելու վերաբերյալ, իսկ պաշտպանները՝ գրել իրենց առարկությունները։ Մուշեղ Շուշանյանը համոզվածություն ունի, որ այս դատական նիստում եւս սանկցիա կկիրառվի […]

Ղրըղզներին թույլատրվում է, իսկ հայ վարորդներին չի թույլատրվում. Առավոտ

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, երեկ խոսելով Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդնի՝ ՀՀ-ում ռուսերեն լեզվին պետական լեզվի կարգավիճակ տալու հայտարարության մասին, ասաց, որ դա հիմարություն է, որեւէ կապ չկա ռուսաց լեզուն պետական լեզու սահմանելու եւ ՌԴ-ում վարորդ աշխատելու միջեւ. «Եթե իրենք կարծուձ են, որ ՌԴ-ում վթարների մեծ ձասը տեղի է ունենուձ լեզու չիմանալու պատճառով, խնդրեմ՝ դուք, Ձեր […]

Դանակահարված հայտնի հոգեբան Ռուբեն Պողոսյանը մահացել է

Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ Կիրառական հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր Ռուբեն Պողոսյանը, ով հուլիսի 17-ին դանակահարվել էր, հիվանդանոցում մահացել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Խուդոյանը, ով աշխատել է Ռուբեն Պողոսյանի հետ միևնույն բուհում: «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հիմնադիր, հոգեբան, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս Ռուբեն Պողոսյանը դանակահարվել […]

Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքով պատրաստում են երեխաների օտարումը նաև Հայաստանում

Էստոնիայում խնամակալության մարմինները դատարանի որոշմամբ ՌԴ քաղաքացի հանդիսացող Անատոլի Ղազարյանի և Աննա Միխայլովայի ընտանիքից օտարել են նրանց 8-ամյա դստերը՝ Իզաբելային։ «Երեխային խլել են հուլիսի 11-ին, երեք օրից ընտանիքը ծրագրել էր Մոսկվա մեկնել։ Աղջկան տարել են իբև թե այն պատճառով, որ բնակարանը վաղուց վերանորոգված չի եղել և այնտեղ ծխախոտի ծուխ է զգացվել»,- НТВ հեռուստաալիքին հայտնել է Տալինում […]

25-30 տարի կերաք երկիրը. «Սասնա ծռեր»-ի անդամը դուրս եկավ ափերից/տեսանյութ/

Այսօր` հուլիսի 19-ին Ավան և Նոր նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «Սասնա ծռեր» 14-ի գործով դատական նիստի ժամանակ ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանը դիմեց դատարանին.«25-30 տարի երկիրը ուտում էին, խոսեիք…» Մանրամասները` տեսնյութում:

Ապարանցի Պավլիկի երգը դատարանում /տեսանյութ/

Այսօր Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «Սասնա ծռեր» 14-ի գործով դատական նիստի ընդմիջման ժամանա Պավլիկ Մանուկյանը երգեց «Տարոն աշխարհ» երգը։ Ազատամարտիկի աչքերից կարոտ էր թափվում, նայում էր ոստիկանին ու երգում…. Ըստ մեղադրական եզրակացության՝ 2016թ. հուլիսի 17-ին ժամը 05:00-ի սահմաններում կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակետային ծառայության […]

Հայտնաբերվել է տղամարդու դի. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Վայոց Ձորում 32-ամյա տղամարդու մահվան հանգամանքները: 2017 թվականի հուլիսի 16-ին՝ ժամը 10:35-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Եղեգնաձոր քաղաքի «Ղռեր» կոչվող տարածքում հայտնաբերվել է դի՝  հակի թելով ընկուզենու ծառից կախված վիճակում: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Կատարվել է դեպքի վայրի […]

Քրեական գործ՝ պաշտոնական կեղծ փաստաթուղթ իրացնելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստերով

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության ծառայողների, ինչպես նաև ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատողների կողմից թույլ տրված չարաշահումների վերաբերյալ Է. Կ.-ի հաղորդման հիման վրա: Այսպես, Է. Կ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ իր հայցադիմումների առթիվ դատարանում քննված […]

11-ամյա տղան ընկերների հետ սպանել է անցորդին՝ նկատողության համար

ՌԴ Նովոսիբիրսկի ոստիկանները ձերբակալել են 3 դեռահասի եւ մեկ 11-ամյա աշակետի, որոնք մեղադրվում են մի տղամարդու դաժան սպանության մեջ։ Նրանք անցորդին այնքան են ծեծել փայտերով, որ նա մահացել է։ Պատճառը դարձել է այն, որ տղամարդը նկատողություն է արել 11-ամյա տղային։ Հարկ է նշել, որ 15 եւ 16-ամյա տղաներին ձերբակալել են, իսկ ահա գլխավոր մեղավորը՝ 11-ամյա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված