18 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Կադրային փոփոխություններ ԱԱԾ-ում

Կառավարության այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի մեջ ընդգրկված էր որոշման նախագիծ, որով նոր նշանակումներ են կատարվում  Ազգային անվտանգության ծառայությունում: Ըստ այդմ,  Հայաստանի պետական սահմանի հայ-վրացական հատ­վածի սահմանային ներկայացուցիչների գործունեության Լոռի-Տավուշ տեղամասի սահմանային ներկայացուցիչ է նշանակվում ազ­գային անվտանգության ծառա­յության սահմանապահ զորքերի 1-ին սահմանապահ ջոկատի պետ, գնդապետ Գուրգեն Հենրիկի Գալստյանը:

Հայաստանի պետական սահմանի հայ-վրացական հատ­վածի սահմանային ներկայացուցիչների գործունեության Աշոցք-Ամասիա տեղամասի սահմանային ներկայացուցիչ է նշանակվում ազ­գային անվտանգության ծառա­յության սահմանապահ զորքերի առանձին սահմանապահ պարետատան պարետ, փոխգնդապետ Հուսիկ Մարտիրոսյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ