27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ազատեցին. Հայկական Ժամանակ

ՀՀ կառավարությանը իր երեկվա նիստում հարկային արտոնություններ տվեց ան­ցած տարեվերջին գրանց­ված «Գրին ֆարմեր» անու­նով մի ընկերության:

Այս որոշման հմայքն այն է, որ ընկե­րության բաժնետերերի կազմում են ՀՀ պետեկամուտների կոմիտեի նա­խագահ Վարդան Հարությունյանի երկու որդիները Հենրիկ եւ Ռուբեն Հարությունյանները: Վերջիններս, իրավաբանական անձանց պետա­կան ռեգիստրի տվյալների համա­ձայն տիրապետում են նշված ըն­կերության բաժնետոմսերի 17-ական տոկոսների: Այսինքն, երկուսով միասին այդ ընկերության 34 տոկո­սի սեփականատերերն են: Մնա­ցած 66 տոկոսի սեփականատերը Արման Աբրահամյան անուն ազգա­նունով մեկն է, որի ով |ինելը երեկ պարզել չկարողացանք:

Կառավարության որոշմամբ «Գրին Ֆարմեր» ընկերությունը, որը Երասխում հիմնում է ինտենսիվ այ­գիներ և պատրաստվում է ավելի քան 2 միլիոն դոլարի ներդրում իրա­կանացնել ազատվելու է ներկրող ապրանքների մաքսատուրքից, ինչ­պես նաեւ երեք տարով հետաձգվելու է սահմանի վրա գանձվելիք ավե­լացված արժեքի հարկի վճարումը: Այլ կերպ ասած, կառավարու­թյունը հերթական անգամ արտո­նություն է սահմանում ՀՀ բարձրաս­տիճան պաշտոնյայի հարազատ­ներին պատկանող ընկերության համար: Թերթի հարցմանն ի պատաս­խան ՀՀ պետեկամուտների կոմի­տեից հաստատեցին, որ նշված ըն­կերության բաժնետերերը ՊԵԿ նա­խագահի որդիներն են: Սակայն, ըստ թերթին տրամադրած պարզա­բանման, նշված բիզնեսով զբաղ­վելու նախապատրաստական աշ­խատանքները սկսված են եղել ավելի քան մեկ տարի առաջ, երբ Վարդան Հարությունյանը պետա­կան պաշտոն դեռ չէր զբաղեցնում: Դատելով ծրագրի մասշտաբներից եւ բիզնեսի յուրահատկություննե­րից, այս պնդումը համոզիչ է թվում:

Ինչ վերաբերում է մաքսատուր­քից ազատելու հանգամանքին, ապա ՊԵԿ-ից մատնացույց են անում մինչ օրս նույն արտոնությու­նից օգտված բազմաթիվ այլ ընկե­րությունների օրինակները: «Կառա­վարության գրեթե բոլոր նիստերին ներկայացվում և հավանության են արժանանում բազմաթիվ ներդրումային ծրագրերով մաքսատուրքից ազատելու վերաբերյալ նախագ­ծեր»,-հայտնեցին Պետեկամուտնե­րի կոմիտեից: Կոնկրետ ներդրումային այս ծրագրով ներկրվող սարքա­վորումները չեն արտադրվում ԵՏՄ տարածքում, ներկրվելու են Իտալիայից, ուստի ենթակա են մաքսազերծման, սակայն ԵՏՄ-ում անդամ երկրները կարող են որոշակի դեպքերում կիրառել զրոյական մաքսատուրք եւ վերջին շրջանում այդ հնարավորությունը լայնորեն կիրառվում է Հայաստանում:

Ավելացված արժեքի հարկի հե­տաձգումը աոանձին խոսակցու­թյան թեմա է: Խնդիրն այն է, որ ար­դեն մշակվել է օրենքի նախագիծ, որի համաձայն Հայաստան ներկր­վող ցանկացած սարքավորում որպես հումք սահմանը հատելիս այլևս չի հարկվելու ԱԱՀ-ով, և այդ հարկատեսակի գանձումը իրականացվե­լու է հետագայում, երբ տնտեսվարողը կիրացնի այդ սարքավորումնե­րով եւ հումքով արտադրված ապ­րանքը: Ու ամենաուշագրավն այն է, որ այդ նախագիծը մշակել է հենց պետեկամուտների կոմիտեն, որը տեսականորեն պետք է լիներ նման օրենքին ընդդիմացող միակ կա­ռույցը: Խնդիրն այն է, որ սահմանին սարքավորումների ու հանքատե­սակների չհարկելը ռիսկեր է ստեղ­ծում հենց ՊԵԿ-ի համար, քանի որ այդ դեպքում հարկային մուտքերը պետբյուջե նվազում են: Սա, իհար­կե, կարճաժամկետ ռիսկ է, քանի որ հետագայում այդ հարկը, միեւնույն է, գանձվում է, բայց արդեն պատրաս­տի արտադրանքի իրացումից: Ներ­կայումս օրենքի նախագիծը գտն­վում է շրջանառության մեջ, եւ ՊԵԿ- ում հույս ունեն, որ այն կընդունվի մինչեւ այս տարվա վերջ:

Նշենք, որ.Վարդան Հարություն­յանի որդիների մասնակցությամբ այս ընկերությունը Կոտայքի մար­զում կառուցում է մեծ ջերմոց, որտեղ ներդրումների ծավալը կազմում է շուրջ 12 միլիոն դոլար: Դրանց շի­նարարությունը մոտենում է ավար­տին: Այս կառույցի համար սահմանված հարկային արտոնությունների վերաբերյալ փաստաթղթեր կառա­վարության պահոցներում չհայտ­նաբերեցինք:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ