Զինված տղամարդը Մարսելում հարձակվել է մարդկանց վրա․ կան զոհեր

Մարսելի Սեն-Շարլ կայարանում դանակով զինված տղամարդը, «Ալլահ Աքբար» բղավոցներով, հարձակվել է մարդկանց վրա ու դանակարհարել անցորդներին։ Արդյունքում երկու կին է մահացել՝ 17 եւ 20 տարեկան։ Տղամարդը նրանցից մեկի կոկորդն է կտրել, մյուսի որովայնին հարվածել։ Հանցագործը գնդակահարվել է անվտանգության աշխատակիցների կողմից: Ավելի ուշ տեղի ունեցածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: