Նրա մահը շատերին է ուրախացրել. ուշագրավ մանրամասներ/տեսանյութ/
«Արմավիր » ՔԿՀ-ում ապրիլին մահացավ դատապարտյալ Հրաչյա Գևորգյանը: Հրաչյա Գևորգյանը համարվում էր սկանդալային գաղտնիքների տիրապետող և բացահայտումների պատրաստ դատապարտյալ:
Հիշեցնենք, որ վերաքննիչ քրեական դատարանում նա նամակ էր նետել լրագրողների կողմը, որտեղ նա համառոտ ներկայացրել էր Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում տիրող կոռուպցիոն մթնոլորտի մասին: Նամակում Հրաչյան նաև հայցել էր Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի այցելությունը, և որի ընթացքում խոստացել է ավելի մանրամասն պատմել Հայաստանում բանտային համակարգի առանձնահատկությունների մասին:
Փաստաբան Նինա Կարապետյանցը հավաստում է, որ Հրաչյայի մահը պատահականություն չէր և այս գործով զբաղվող փաստաբանները փաստեր ունեն, որոնք կներկայացնեն ժամանակին:
«Նրա քիթը կոտրել էին ու մինչ այսօր ոչ մեկը չի պատժվել: Հրաչյաի մահվան համար շատերը նաև ուրախացան»,-հավելում է փաստաբանը:
Ներկայացնենք նաև Հրաչյա Գևորգյանի նամակներից մեկը.
Ստորև ներկայացնում ենք Հրաչյա Գևորգյանի նամակի բովանդակությունը.
Հարգելի լրագրողներ Ձեզ խնդրում եմ, շատ եմ խնդրում, որ ոնց գրում եմ էտ ձևի էլ բառ-առ բառ գրեք, Դուք մի մտածեք իմ մասին, որ կարող ա վնասեն ինձ կամ ինձ նեղություն տան: Ես էտ ամեն ինչի մեջից տարիներով անցել եմ ու ոչ իրենցից եմ վախենում ու ոչ էլ իրենց մառալնի նորա-նոր մտածված տանջանքներից, ինչը որ թուրքը չի անի, իրենք անում են , միայն թե չբացահայտվի ինձ ինչ են ներարկել ցեբեյի բժիշկները, որ 2 տարի է ոչ կարողանում եմ խոսեմ ու ոչ էլ քայլեմ: Եվ մտածված ինձ չեն տանում բուժման, որ չբացահայտվի այս բոլորը, այլ ինձ սովամահ են անում: Ստեղ հարցը հեռախոսը չի: Իրենց ստուկաչների մոտ, ամեն մեկի մոտ 3 հատ հեռախոս և մի հատ պլանշետ սաղի մոտ կա: էսի հազար տոկոսով ճշտած եմ ասում:
Իսկ վաբշե բոլորի մոտ կա ու մեկի տեղը 2 հատ, ամեն շաբաթ խուզարկություն է գնում խցերում, ամեն խուցը շաբաթը 20-30 հազար դրամ փող է տալիս խուզարկություն անողներին և միհատ էլ սթից փչացած հեռախոս որ ձևի համար տանեն հանձնեն: Էտ որ հեռուստացույցով ցույց են տալիս դրանք էտ փչացած հեռախոսներն են : Ամիսը 2 հատ փչացած հեռախոս և ամեն շաբաթ 20-30 հազար դրամ տալիս ես, քանի հատ կուզես պահի: Կամեռ կա, որ շատալիս 40-50 հազար փող:
Հիմա անցնենք ռեժիմնիկին ու օպեռին, ամեն հարգը ունի իր օպեռն ու ռեժիմնիկը, ամեն ամսվա վերջ, ամեն խուցը տալիս ա 100 հազար օպեռին, 100 հազար ռեժիմնիկին: Անձամբ ես շատ եմ տվել, որ գաք մոտս բոլորը կասեմ ու իրենց դեմը, թող օվ ուզումա գա մոտս շատ բան կա ասելու ու գրելու իրենց դեմը ասեմ ու փաստերով ապացուցեմ: իսկ այս պետը ոտից գլուխ հանցավոր ա, էս պետը Սեթրակ հարությունյանը, Սմբաթ Բուղլադարյանի թույնա, իրար հետ գործ ընկերներ են: Ինքը շուտ Բուլղադարյանին տեղափոխեց ուրիշ տեղ, որ իրենց արած կեխտերը ջրի երես չլնի: Հիմա ես վռազ-վռազ եմ գրում, եթե կարաք շուտ մարդու իրավունքների պաշտպանին ու վերահսկող դատախազին ուղարկեք ստեղ, ես շատ բան ունեմ իրենց ներկայությամբ ասելուու գրելու: էս պետը 10-ս. տարուց ավել ստեղ եղել ա կագեբեյի պետ: ինչեր որ արելա այստեղ բուլղադարյանը: Էտ նույն բաները իրար հետ արել են երկուսով: հիմա էսքանը տպագրեք սաղ թերթերում ու սայթերում: Եւ շուտ ուղարկեք ստեղ վերահսկող դատախազին ու պաշտպանին ամպայման ու ինչքան կարաք շուտ:
Ախպերս անունտ չեմ գրում, եթե ոնց գրել եմ, էտ ձևով էլ չտպագրեք: Ուրեմ թաղես ինձ: Ուրեմ ես սխալվել եմ, որ քեզ ախպեր եմ հարգել: Ցավտ տանեմ դուխով գրի ու գրել տպագրել տուր: Ես ոչ մեկից չեմ վախենում ու ոչ մի բանից: Ես միայն Ասծուց եմ վախենում, որովհետև շատ եմ հավատում ու սիրում Աստվածին: Ես սաղ կյանքս սրանից ավելի վատ բաների մեչով եմ անցել: Ընենց որ իմ մասին մտածելու բան չկա Ախպերս: Ես բոլորը մտածելով ու հասկանալով եմ անում: Աստված բոլորիս հետ:
Ախպերս ես քո հետ կապնվեմ չկապնվեմ, էսի անես»:
Հիշեցնենք, որ Հրաչյա Գևորգյանը ՔԿՀ-ում գտնվելու ժամանակ ձեռք է բերել բազմաթիվ հիվանդություններ, մասնավորապես՝ վերջույթների թուլություն և պարկինսոնի համախտանիշ, դրա արդյունքում չէր կարողանում միայնակ տեղաշարժվել և հոգալ բնական կարիքները: