Թերի է. վարչապետը՝ ոստիկանապետին
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձավ ճանապարհային երթեկության կանոնների խախտման հետևանքով պետության պատճառված վնասի հատուցման ապահովմանը:
«Ճանապարհային երթեկության կանոնները խախտելու հետևանքով բազմաթիվ դեպքերում վնասվում են ճանապարհի երթեկության անվտանգությունն ապահովող տարրերը, ճանապարհային նշանները»,-նշեց վարչապետը:
Կարեն Կարապետյանի խոսքով՝ չնայած օրենքով սահմանված կարգավորումներին՝ գործնականում գրանցվում են դեպքեր, երբ նշված տարրերի վերանորոգման կամ վերկանգնման ծախսերի համար փոխհատուցումները չեն հավաքագրվում:
«Խնդիրը հիմնականում պայմանավորված է նման դեպքերի արձանագրման խիստ հսկողության ոչ լիարժեք իրացմամբ»,- նկատեց վարչապետը: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ու Տարածքային կառավարման և զարգացման նախարարներին վարչապետը հանձնարարեց մեկամսյա ժամկետում գույքագրել ճանապարհային պատահարների ժամանակ ճանապարհային նշանների պատճառված վնասի դեպքերը և ստացված փոխհատուցման շրջանակներում միջոցներ ձեռնարկել դրանց վերականգնելու ուղղությամբ:
Վարչապետը ՀՀ ոստիկանության պետին հանձանարեց սահմանել խսիտ հսկողություն ճանապարհային պատահարների դեպքում համապատասխան եզրակացություններում ճանապարհային կահավորանքի վնասները ներառելու համար: