27 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

«Անթույլատրելի է բռունցքներով հարցեր լուծել, ոչ կոռեկտ պահվածք դրսևորել»

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը զրուցել է պատգամավորներ Արտաշես Գեղամյանի և Նիկոլ Փաշինյանի հետ այսօր խորհրդարանում կատարված միջադեպի վերաբերյալ: «Իրենք երկուսն էլ խոսել են: Ես մի բան կարող եմ ասել՝ ցանկացած ոչ կոռեկտ պահվածք պառլամենտի դահլիճում, դրանից դուրս, անկախ նրանից, թե որ խմբակցության անդամ են, բռունցքներով խնդիրներ լուծել, ցանկացած ոչ կոռեկտ պահվածք ես չեմ ընդունում ու անընդունելի եմ համարում»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Շարմազանովն ասաց, որ ինքը որպես ԱԺ փոխնախագահ, շահագրգռված է, որ նման դեպքեր խորհրդարանում չկրկնվեն։ «Ես դատավոր չեմ, եթե խոսքերը ոչ կոռեկտ բառապաշարով են, դա էլ է անթույլատրելի»,-նշեց նա:

Հարցին, թե ի՞նչ են Հանրապետական խմբակցությունում խոսել Փաշինյանի և Գեղամյանի հետ, Շարմազանովը չպատասխանեց՝ ասելով, որ իրենք գործընկերներով կարող են շատ բան խոսել, բայց կարիք չկա դա հրապարակել:

«Ես, որպես կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ, շատ պարզ, հանրամատչելի ասում եմ՝ պառլամենտում պառլամենտականների կողմից, պառլամենտի դահլիճում և դահլիճից դուրս լրագրողների, քաղաքացիների նկատմամբ ոչ էթիկայի սահմաններում, ոչ կոռեկտ պահվածք, բռունցքներով հարցերը լուծելն ու անձնական վիրավորանքներ հնչեցնելը ինձ համար անթույլատրելի է՝ անկախ նրանից, թե հեղինակը ինչ կուսակցության ներկայացուցիչ է», – ընդգծեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ