19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Մեղավորները պատժվելու են. նախարարն՝ անգղերի որսից

«Տարածքը թե որտեղ է տեղի ունեցել, պարզ չէ, բայց դա գործի քննության ընթացքում պետք է բացահայտվի»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն՝ անդրադառնալով արմիր գրքում գրանցված անգղերի որսին: 

«Ոչ միայն դատապարտելի է, պետք է խստագույնս պատժի ենթարկվեն անձինք, որոնք կենդանական աշխարհի նկատմամբ նման վայրագություն են ցուցաբերում, սա իսկապես վայրագություն է, իսկ հրապարակել գործողությունների հրապարակումը  կրկնակի դատապարտելի պետք է լինի»,- հայտարարեց նա:

Մինասյանը նաեւ նշեց, որ ոստիկանությունը հրապարակել է գործողությունների վերաբերյալ այս պահի դրությամբ առկա տեղեկատվությունը: «Երեկ հրապարակումից անմիջապես հետո ոստիկանության հետ համատեղ եւ նաեւ տեսչական մարմնի ներգրավմամբ ձեռնարկվել են գործողություններ եւ որ ոստիկանությունը շատ արագ պարզել է, որ պետհամարանիշը խոտանված է դեռ 2013 թվականից»,- հայտնեց նա:

Արծվիկ Մինասյանի խոսքով, սա հանցագործություն է եւ նյութերի հավաքագրումից հետո քրեական գործը կգնա եւ մեղավորները արժանի պատիժ կկրեն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ