07 Մարտի, Saturday, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Օծանելիքի եւ կոսմետիկայի շուկայում հայտնաբերվել են խախտումներ

ԵՏՄ տեխնիկական կանոնակարգրերի հաստատումից հետո հուլիսի վերջից ՇՎՏՄ-ն սկսել է ստուգումներ օծանելիքի եւ կոսմետիկ արտադրանքի շուկայում։ Անցած երկու ամիսներին ստուգում իրականացվել է 14 ընկերություններում, որոնցից 7-ում գործընթացը դեռ շարունակվում է, մյուսներում արդյունքներն արդեն ամփոփված են։ Արձանագրվել են ինչպես հայերեն մակնշման, այնպես էլ որակի համապատասխանության գնահատման փաստաթղթերի բացակայության դեպքեր։ Մասնավորապես՝ 6 ընկերություններում՝ «Բրենդ դիստրիբյուտոր» ՍՊԸ, «Մեգաթոյ» […]

«Արա»-ն վերաբերում էր դատարանին. փաստաբանը` դատախազին

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում  այսօր` հոկտեմբերի 6-ին շարունակվեց  Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը։ Ներսես Պողոսյանի շահերի պաշտպան`  Արայիկ Պապիկյանը միջնորդեց, որպեսզի տեսանկարահանումը կրկին թույլատրվի, միջնորդությանը միացավ Նինա Կարապետյանցը` նշելով, որ այս գործը տեսանկարահանելը արգելելը խայտառակություն է։ Մեղադրող Պետրոս Պետրոսյանը առարկեց : Դատախազը նկատեց, որ դատարանի կիրառված սահմանափակումը օրինաչափ է ։ […]

Լեհ երկրպագուն ապտակել է հայ ոստիկանին. կպատժվի՞

«Անկախ երկրի ներսում տիրող իրավիճակից ցանկացած արտասահմանցի հյուր պարտավոր է հարգել մեր երկիրը, մեր երկրի ոստիկանին, մեր երկրի օրենքները և այլն: Լեհ երկրպագուն ապտակում է իրեն նկատողություն արած ոստիկանին: Նա պետք է պատժվի օրենքի ամբողջ խստությամբ: Պետք է հայտնել դեսպանատուն ու ստիպել, որ նա իրենց երկրում ևս պատասխանատվության ենթարկվի: Ես կասկածում եմ, որ այդ երկրպագուն […]

Ահազանգ նախարարին. տղաս դանակահարեց ընկերոջը

«Իմ որդին հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի: Տարիներ շարունակ նրա վիճակը կայունացել է «զիպրեքսա» դեղամիջոցի շնորհիվ»,-Henaran.am-ի  թղթակցի հետ զրույցում ասաց Ա.Ն-ն (հանգամանքներից ելնելով՝ կինը չցանկացավ ներկայանալ): Հուզված տիկինը նշեց, որ որդին ապրում էր բնականոն կյանքով, սակայն ծրագիրը ընդհատելուց հետո նրա վիճակը կտրուկ վատացել է. « Բանը հասավ նրան, որ 10 տարվա դասընկերոջը դանակահարեց ու […]

Աբսուրդ՝ կորել է «կագեբեի պադվալից». Հրապարակ

Զավեշտալի իրավիճակի առաջ են կանգնել մեր իրավապահները։ Պարզվում է՝ գողություններ կատարվում են ոչ միայն ՀՀ քաղաքացիների բնակարաններից, աշխատավայրերից, այլեւ անգամ քրեակատարողական հիմնարկներից, իսկ որ առավել աբսուրդ է՝ «կագեբեի» շենքից։ Պարզվում է՝ Երրորդմասցի Լյովիկի եւ նրա երկու ընկերների սպանությւսն գործով մեղադրյալ Սուրեն Երեմյանին՝ Երեւանի ավագանու անդամ Արմեն Երեմյանի եղբորը, ձերբակալելուց հետո տեղափոխել են ԱԱԾ եւ այնտեղ […]

Մոսկվայում հայ գործարար է սպանվել /ֆոտո, տեսանյութ/

Մոսկվայի կենտրոնում սպանվել է ազգությամբ հայ հայ գործարար Արսեն Փափազյանը։ Հայ գործարարի վրա հարձակումը տեղի է ունեցել Բասմանյան շրջանում։ Նախնական տվյալներով՝ 46-ամյա Արսեն Փափազյանը դուրս է եկել մեքենայից և քայլերն ուղղել տուն։ Այդ պահին անհայտ անձիք ինքնաձիգից 4 կրակոց են արձակել նրա ուղղությամբ։ Նախնական վարկածով՝ տեղի ունեցածը պատվիրված սպանություն է։ Նախօրեին տեղեկություններ են տարածվել նաեւ, թե […]

Կոտրում են. Ժողովուրդ

Քննչական կոմիտեն մշակել ու կառավարություն է ներկայացրել դեպքի վայրի պահպանությունը կանոնակարգելուն ուղղված օրենսդրական նախագծերի փաթեթ, որն էլ երեկ արժանացել է կառավարության հավանությանը: Ըստ այդմ, քանի որ հիմա դեպքի վայրի պահպանությունը դրված է միայն հետաքննության մարմիններից ոստիկանության եւ ՊՆ համապատասխան ստորաբաժանումների վրա, քննչական կոմիտեն առաջարկում է այդ ցանկում ներառել նաեւ հետաքննության մյուս մարմիններին՝ հարկային, մաքսային, ԱԱԾ: […]

Բացահայտվել է 48-ամյա տղամարդու սպանությունը

  ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է 48-ամյա տղամարդու սպանությունը՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, փաստական տվյալներ ձեռք բերվել՝ շարժառիթի վերաբերյալ։ 2017թ. հոկտեմբերի 3-ին` ժամը 20:35-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ որովայնի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ՝ ծնված 1969 […]

«Չբացահայտվող հանցագործություններ չկան»

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը շնորավորել է քրեական հետախույզի օրը. «Քրեական հետախուզությունը ոստիկանական գործունեության առանցքային բնագավառ է, որտեղ աշխատում են լավագույնները, մարդիկ, որոնք ոչինչ չեն խնայում հանցավորության դեմ պայքարի, քաղաքացիների անվտանգությունն ու իրավունքները ապահովելու համար»: «Չբացահայտվող հանցագործություններ չկան» սկզբունքը իրողություն է դառնում առաջին հերթին քրեական հետախույզների նվիրյալ ու պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ»:

Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության աշխատակիցը լրտեսության մեղադրանքով ձերբակալվել է

Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության աշխատակից Մեթին Թոփուզը լրտեսության մեղադրանքով բերման է ենթարկվել: Ըստ թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի` Թոփուզը սերտ կապեր է ունեցել  գյուլենական գործիչների հետ: Հյուպատոսարանի աշխատակցին հարցաքննելուց հետո նրան կալանավորելու որոշում է կայացվել: Մեղադրանք է առաջադրվել «Քաղաքական կամ ռազմական լրտեսության նպատակով երկրի անվտանգությանը, ներքին կամ արտաքին քաղաքական շահերին վերաբերող գաղտնի տեղեկություններ տրամադրելու»  ինչպես նաև «Թուրքիայի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի