Ահազանգ նախարարին. տղաս դանակահարեց ընկերոջը
«Իմ որդին հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի: Տարիներ շարունակ նրա վիճակը կայունացել է «զիպրեքսա» դեղամիջոցի շնորհիվ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ա.Ն-ն (հանգամանքներից ելնելով՝ կինը չցանկացավ ներկայանալ):
Հուզված տիկինը նշեց, որ որդին ապրում էր բնականոն կյանքով, սակայն ծրագիրը ընդհատելուց հետո նրա վիճակը կտրուկ վատացել է. « Բանը հասավ նրան, որ 10 տարվա դասընկերոջը դանակահարեց ու երիտասարդը մահից մի կերպ փրկվեց: Տղաս ձայներ է լսում, կպչուն մտքեր ունի, անկառավարելի է: Նա վտանգավոր սպառնում և՛ տան ապրողի, և՛ հարևանի, և՛ շրջապատի համար»:
Նշենք, որ «Զիպրեքսա» դեղով (Eli Lilly ընկերության օրիգինալ օլանզապին) բուժման ծրագրի նախկին շահառուները դժգոհում են Առողջապահության նախարարության կողմից իրենց տրված Apotex ընկերության դեղի որակից, որը Զիպրեքսայի ջեներիկն է:
Նրանք առողջապահության նախարարին խնդրում են վերականգնել ծրագիրը: Դիմել են նաև ՀՀ նախագահին և վարչապետին: