14 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Լեհ երկրպագուն ապտակել է հայ ոստիկանին. կպատժվի՞

«Անկախ երկրի ներսում տիրող իրավիճակից ցանկացած արտասահմանցի հյուր պարտավոր է հարգել մեր երկիրը, մեր երկրի ոստիկանին, մեր երկրի օրենքները և այլն:

Լեհ երկրպագուն ապտակում է իրեն նկատողություն արած ոստիկանին: Նա պետք է պատժվի օրենքի ամբողջ խստությամբ: Պետք է հայտնել դեսպանատուն ու ստիպել, որ նա իրենց երկրում ևս պատասխանատվության ենթարկվի:

Ես կասկածում եմ, որ այդ երկրպագուն իր երկրում ռիսկ կանի ոստիկանի ներկայությամբ նույնիսկ բարձր խոսի: Հեռու չգնանք, փորձեք հարևան Վրաստանում ոստիկանի հետ անհարգալիս խոսել ու կտեսնեք, թե ինչ կլինի դրանից հետո:

Իսկ ոստիկանին ապտակող հյուրը, չպատժվելու դեպքում, վաղը կապտակի տաքսու վարորդին, հետո մատուցողուհուն, հյուրանոցի աշխատակիցներին, խանութի վաճառողին և վերջում օդանավակայանի աշխատողին թարս սիլլա տալով կհեռանա Հայաստանից ու իր երկրուն շատ գլուխ գովալու հնարավորություն կունենա»:

Աշոտ Ասատրյանի գրառումը

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ