07 Մարտի, Saturday, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Պաշտոնեական դիրքի օգտագործմամբ խոշոր չափի յուրացում

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություների հակազդման վարչության աշխատակիցները ստացված օպերատիվ տեղեկությունների հետևողական ուսումնասիրման արդյունքում բացահայտեցին պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափի գումարի յուրացման և պաշտոնեական կեղծիքի դեպք։ Ձեռնարկված միջոցառումներով ոստիկանները պարզեցին, որ «Նոյեմբերյանի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Ղ.-ն 2014-ից մինչ 2017 թվականն ընկած ժամանակահատվածում, քոլեջի դասասենյակները […]

Ներկոտած եվրոները Սամվել Բաբայանն է տվել. փողերի լվացման գործ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հոկտեմբերի 9-ին շարունակվեց  Սամվել Բաբայանի և մյուսների  գործով դատաքննությունը: Ամբաստանյալ Անդրանիկ Քոչարյանը, որը մեղադրվում է փողերի լվացման մեջ դատարանում հրաժարվեց ցուցմունք տալուց և խնդրեց հիմք ընդունել իր նախաքննական ցուցմունքները:  «Եղբայրս՝ Կարենը  ինձ տվեց 20 եվրոյանոց թղթադրամ կարմիր բծերը մաքրելու համար, ես դա փոխանցեցի Ժորա Զաքարյանին, դրանից […]

Թալանել են «Կոնվերս» բանկի՝ Երևանի կենտրոնում գտնվող մասնաճյուղը

Քիչ առաջ թալանել են «Կոնվերս» բանկի «Սայաթ Նովա» մասնաճյուղը. այս տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանությունից։ Tert.am-ի տեղեկություններով՝ անձը բանկի մասնաճյուղում սպառնացել է պայթեցնել ինքն իրեն և հափշտակել է 60 հազար եվրո: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Քրեական գործեր են հարուցվել. ոստիկանության պաշտոնատար անձինք խոշտանգել են

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգում կատարելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ: Այսպես, ՀՀ քաղաքացիներ Օ. Ա.-ն և Հ. Դ.-ն ոստիկանությունում բացատրություններ են տվել այն մասին, որ 2017 թվականի սեպտեմբերի 18-ին` ժամը 00:50-ի սահմաններում, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում իրենց են մոտեցել ոստիկանության աշխատակիցները և նշված […]

Լրագրողի օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքով քրեական գործ է հարուցվել

Հոկտեմբերի 7-ին Փ. ֆահրադյանը ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը ժամը 11.00-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի Շատին համայնքի բժշկական կենտրոնում իր լրագրողական մասնագիտական պարտականությունները կատարելու ժամանակ նույն կենտրոնի տնօրեն Զ. Մ.-ն, կենտրոնում բժշկուհի աշխատող նրա քույրը, ինչպես նաև Քարագլուխ համայնքի ղեկավար Ա. Ս.-ն խոչընդոտել են իր լրագրողական մասնագիտական գործունեությանը՝ […]

Ինչու «Ելքը» չի մասնակցում ՏԻՄ ընտրություններին

«Մենք դաշինքով քննարկել ենք այդ հարցը, լրջորեն վերլուծել ենք խորհրդարանական ընտրություների ժամանակ մարզերում մեր արձանագրած արդյունքները, և դրանց խորը վերլուծությամբ հանգել ենք այն եզրակացության, որ ՏԻՄ ընտրություններին մասնակցելուց առաջ մեզ պետք են որոշակի ուժեղացումներ, կադրային փոփոխություններ մարզերում, թիմերի փոխհամագործակցության որոշակի հարցեր ճշտել»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն՝ ի պատասխան հարցին, թե […]

Սամվել Բաբայանի անունը չկա. «Իգլա»-ի գործ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հոկտեմբերի 9-ին շարունակվեց  «Իգլա»-ի գործով դատաքննությունը: Դատավոր Արշակ Վարդանյանը նշեց, որ այսօրվա դատական նիստին քննվելու են փողերի լվացման գործով ամբաստանյալները: Ամբաստանյալ ժորա Զաքարյանը դատարանին խնդրեց հիմք ընդունել իր նախաքննական ցուցմունքները: Ժորա Զաքարյանը իր ցուցմունքում նշել է, որ իր համագյուղացի Անդրանիկ Քոչարյանը, ում հետ ինքը աշխատել է […]

Հոգեւոր եւ ընտանեկան արժեքները՝ Սորոսի հիմնադրամի թիրախում

Հայաստանի և հայ ժողովրդի ազգային, հոգևոր և ընտանեկան արժեհամակարգի դեմ չհայտարարված, սակայն տարիներ շարունակ հետևողականորեն իրականացվող պատերազմը մտել է վճռորոշ փուլ: 2015թ. դեկտեմբերին Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև ստորագրվել է «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» 12 միլիոն եվրո արժողությամբ բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագիրը: Սրա կատարման արդյունքում Ազգային ժողովի կողմից պետք է ընդունվի նաև ԼԳԲՏ անձանց […]

Ուշագրավ իրադարձություն Մհեր Ենոքյանի գործում

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նախորդ շաբաթվա իրադարձությունը համարում է ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի փոքրիկ հաջողությունը դատական նիստի ժամանակ: «Մենք ունենք ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյան, նա արդեն 21 տարի բանտարկված է, 2 անգամ փախուստի փորձ է արել, այս շաբաթ փոքրիկ հաղթանակ է եղել, և ես հավատում եմ, որ հաջողություն կլինի նրա գործում: Սա ուշագրավ […]

Իրազեկում. անձնագրային գործողության համար ե՞րբ անձը կարող է դիմել նաև լիազորված անձի միջոցով

Այն դեպքում, երբ կոնկրետ անձնագրային գործողության համար անձը կարող է դիմել նաև լիազորված անձի միջոցով, պետական տուրքից բացի որևէ այլ վճար չի կարող գանձվել լիազորված անձից, նույնիսկ այն դեպքում, երբ լիազորող անձը գտնվում է օտարերկրյա պետությունում կամ լիազորագրի իսկության մեջ հավաստիանալու համար պետական մարմնի կողմից կատարվում են լրացուցիչ ստուգողական գործողություններ:   Ֆեյսբուքյան հանրագրում տեղեկացրել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի