Ինչու «Ելքը» չի մասնակցում ՏԻՄ ընտրություններին
«Մենք դաշինքով քննարկել ենք այդ հարցը, լրջորեն վերլուծել ենք խորհրդարանական ընտրություների ժամանակ մարզերում մեր արձանագրած արդյունքները, և դրանց խորը վերլուծությամբ հանգել ենք այն եզրակացության, որ ՏԻՄ ընտրություններին մասնակցելուց առաջ մեզ պետք են որոշակի ուժեղացումներ, կադրային փոփոխություններ մարզերում, թիմերի փոխհամագործակցության որոշակի հարցեր ճշտել»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն՝ ի պատասխան հարցին, թե ինչու թեկնածուներ չեն առաջադրել նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում: Փաշինյանը նշեց, որ ձևավորվել է աշխատանքային խումբ, որը կզբաղվի այդ հարցերով, և իրենք հույս ունեն, որ առաջիկա հաջորդ փունջի ՏԻՄ ընտրություններին կարող են մասնակցել:
«Ելք» խմբակցության մեկ այլ պատգամավոր Մանե Թանդիլյանն էլ նկատեց, որ իրենք չէին ցանկանում օլիմպիական սկզբունքով մասնակցել. «Մենք պատրաստվում ենք մյուս ընտրություններին»: