29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ուշագրավ իրադարձություն Մհեր Ենոքյանի գործում

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նախորդ շաբաթվա իրադարձությունը համարում է ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի փոքրիկ հաջողությունը դատական նիստի ժամանակ: «Մենք ունենք ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյան, նա արդեն 21 տարի բանտարկված է, 2 անգամ փախուստի փորձ է արել, այս շաբաթ փոքրիկ հաղթանակ է եղել, և ես հավատում եմ, որ հաջողություն կլինի նրա գործում: Սա ուշագրավ դեպք է»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց Վարդանյանը:

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչակազմն օրերս պարտավորվել է վերացնել Ենոքյանի տեսակցությունների սահմանափակումը:

Հիշեցնենք՝ 20 տարեկանում` 1996 թ-ին, Մհեր Ենոքյանը դատապարտվել է մահապատժի` մեղադրվելով համակուրսեցու`սպանության մեջ /ՀՀ Քր.Օր.-ի 99-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետեր/: ՀՀ նախագահի 2003 թ-ի հրամանագրով` ի թիվս 41 մահապատժի դատապարտվածների, պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկման: Ենոքյանն իրեն մեղավոր չի ճանաչել դատարանում, տվել միևնույն ցուցմունքները, թե փորձել է կանխել սպանությունը` մինչ մյուս ընկերը փորձում էր սպանել նրան: Գործով մյուս մեղադրյալն, ի դեպ, արդեն ազատության մեջ է: Վերջինը դատապարտվել էր նույն հոդվածով, սակայն 15 տարի ազատազրկման: Հենց նրա վերջին ու փոփոխված ցուցմունքն էլ դատարանի կողմից համարվել էր արժանահավատ, ըստ որի սպանությունն ունեցել է կանխամտածված ու շահադիտական բնույթ: Քրեական գործը, ըստ մասնագետների, վկայում է այն մասին, որ քննությունը ժամանակին կատարվել է բացթողումներով ու կոպիտ սխալներով: Փաստաբանական տեղեկանքները լի են նմանօրինակ փաստերով: Մհեր Ենոքյանն ու իր ընտանիքը մինչ օրս պայքարում են գործի վերանայմանը հասնելու համար:  Այս 15 տարիներին նրանք բազմաթիվ անգամներ են դիմել տարբեր պետական ատյաններ, ՀՀ բոլոր երեք նախագահներին, սակայն պատասխանները ստացվել են մեկ մարմնից` Դատախազությունից` անհրաժեշտ են նոր երևան եկած հանգամանքներ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ