07 Մարտի, Saturday, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Վլադիմիր Գասպարյանի հրաժարականի տպավորություն չեմ ստացել. Ա. Սարգսյան

«Սերժ Սարգսյանը ահազանգ է հնչեցրել՝ այցելելով ոստիկանություն եւ խոսելով վերջին շրջանի աղմկահարույց միջադեպերի մասին»,-այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀ նախկին ոստիկանապետ, ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը՝ անդրադառնալով Ս. Սարգսյանի՝ երեկ ոստիկանության կոլեգիայի նիստում հնչեցրած ելույթին: «Սա ընդունեք որպես առաջիկա ամիսներին ձեր գլխավոր խնդիրներից մեկը և իմ հանձնարարությունը: Բայց ասածս բնավ չի նշանակում, որ պետք է համատարած […]

Որ կանչում եք՝ ծանուցագիր ուղարկեք.Դեդը՝ դատավորին

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց «Սասնա ծռեր» զինված խմբի գործով առանձնացված 2-րդ մասով դատավարությունը: Նշենք, որ նիստը արտագնա է, քանի որ գործը գտնվում է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում : Նախագահող դատավոր Արթուր Օհանյանը  դատաքննությունը սկսելուն պես անցավ ամբաստանյալների ճանաչման փուլին: Ամբաստանյալ Մարտիրոս Հակոբյանը (Դեդ) նշեց, մինչ կալանավորվելը […]

Չափազանց ծայրահեղ եք

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը կոչ է անում քաղաքական փոքրամասնությանը չլինել ծայրահեղ իրենց գնահատականներում: «Թվում էր, թե այս դահլիճում ամեն ինչ ասվեց, և բոլորն իրար ինչ կարող էին, ասեցին՝ հիշեցին լավ ու վատ, անձնականից մինչև գործնական դաշտ: Իրականում ես կիսում եմ տեսակետը, որ մեծամասնության իրավունքները սահմանափակված են փոքրամասնության իրավունքներով, բայց դա չի նշանակում՝ մեծամասնությունն […]

Ծափեր, բացականչություններ.«Սասնա ծռեր 2» դատը մեկնարկեց

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց «Սասնա ծռեր» զինված խմբի գործով առանձնացված 2-րդ մասով դատավարությունը: Նշենք, որ նիստը արտագնա է, քանի որ գործը գտնվում է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում : «Սասնա ծռեր»-ի անդամների մուտքը դատարան ուղեկցվեց դահլիճի ծափերով և բացականչություններով: Նախագահող դատավոր Արթուր Օհանյանը նշեց, որ դատաքննությունը սկսվում […]

Մեզ դժվար է սպառնալը, պիտի վաղուց ձեր ականջին օղ արած լինեիք. Զոհրաբյանը՝ ՀՀԿ-ին

ԱԺ լիագումար նիստին քննարկման ներկայացվեց «ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում» լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը գլխադասային հանձնաժողովում բացասական եզրակացություն էր ստացել: «Այս Կառավարությունը բնավ օրիգինալ չէ և շարունակում է նախորդ բոլոր կառավարությունների արատավոր ավանդույթը՝ կոնվերային սիստեմով մերժել ընդդիմադիր խմբակցություների ներկայացրած օրենսդրական առաջարկությունները: Եթե կառավարությունը մերժում է, մեծամասնությունը նույն կոնվերային սիստեմով մերժում է»,-հայտարարեց նախագծի […]

«Դատապարտյալը ոչ մեկի մոքրի մարդը չի … ». Մարուքյանն ու Թովմասյանը կպան իրար

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը քիչ առաջ ԱԺ  նիստի մեկնարկին նախքան օրակարգը հաստատելն իր ելույթում նկատեց, որ ՀՀԿ-ն Կառավարության հետ միասին մտել է դեստրուկտիվ գիծ, որը լավ տեղ չի տանում, դրանք հակաժողովրդական մոտեցումներ են: «Հետո չնեղանաք, որ ընդդիմությունը դեստրուկտիվ է, չասեք՝ ինչ ասում ենք, դեմ են, բա ո՞նց է՝ դուք ամեն ինչին դեմ եք: Դատապարտյալը ոչ մեկի […]

ՀՀ ՀՔԾ վարույթին է հանձնվել «Վանաձոր» ՔԿՀ տարածք թմրամիջոց տեղափոխելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը

ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին է հանձնվել ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկի տարածք թմրամիջոց տեղափոխելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Դեռևս 2017թ. օգոստոսի 15-ին ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի վարչական տարածք՝ իրացնելու նպատակով 0.44 գրամ […]

«Անասունի պես իրար ծեծում են … կինը հավի նման չի կարողանում ոչինչ անել» . 168 Ժամ

Թերթի զրուցակիցն է դերասան Սերգեյ Դանիելյանը: -Պարոն Դանիելյան, «Ընտանե­կան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքի նախագիծը լայն քննարկումների առիթ դարձավ, շատերն ընդդիմա­ցան դրան։ Ըստ Ձեզ՝ դա ինչո՞վ էր պայմանավորված։ -Ամեն նոր բան հասարակության մեջ առաջացնում է հարցեր, դրա հա­մար էլ ինչ-որ մասսա դեմ է դրան։ Նորմալ է, ամեն տեղ էլ այդպես է, եթե […]

«Դիկտատուրայի՞ ենք գնում, թե՞ ուր»

«Մենք ուզո՞ւմ ենք ունենալ խորհրդարանական պետություն, թե՞ չէ»,-իր ելույթն այսպես սկսեց «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն այն բանից հետո, երբ մերժվեց մեծ օրակարգ ընդգրկել իրենց և «Ծառուկյան» խմբակցությունների մի քանի նախագծեր: «ՀՀԿ-ն գալիս է քննարկումներին անպատրաստ, միայն քվեարկելուն պատրաստ: Դուք էիք ասում խորհրդարանական երկիր, է՞ս է խորհրդարանական երկիրը, երբ հարցի քննարկումն ուղղակի կասեցվում է: Ոչ […]

Էդմոն Մարուքյանը մեղադրեց Հրայր Թովմասյանին

«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը մեծ օրակարգ մտնելու հարցի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ այս իրավակարգավորումը հենց այնպես, ինչպես գոյություն ունի, կիրառվել է ժամանակին: «Կիրառվել է մինչև այն պահը, երբ իքս նախարարը ստանձնել է Արդարադատության նախարարի պաշտոնը, և այն ժամանակվանից սահմանափակվել են պատգամավորների լիազորությունները»,-ասաց Մարուքյանը՝ նկատի ունենալով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի