20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վլադիմիր Գասպարյանի հրաժարականի տպավորություն չեմ ստացել. Ա. Սարգսյան

«Սերժ Սարգսյանը ահազանգ է հնչեցրել՝ այցելելով ոստիկանություն եւ խոսելով վերջին շրջանի աղմկահարույց միջադեպերի մասին»,-այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀ նախկին ոստիկանապետ, ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը՝ անդրադառնալով Ս. Սարգսյանի՝ երեկ ոստիկանության կոլեգիայի նիստում հնչեցրած ելույթին:

«Սա ընդունեք որպես առաջիկա ամիսներին ձեր գլխավոր խնդիրներից մեկը և իմ հանձնարարությունը: Բայց ասածս բնավ չի նշանակում, որ պետք է համատարած շուրջկալներ և խուզարկություններ կազմակերպել, խանգարել քաղաքացիների հանգիստը, խախտել նրանց իրավունքները: Այսպիսի դեպքերի համար խստորեն պատժամիջոցներ են կիրառվելու: Խոսքն օպերատիվ աշխատանքի ակտիվացման մասին է, և ընդհանրապես կարծում եմ, որ համակարգում յուրաքանչյուր անարդյունք խուզարկություն պետք է քննության առարկա դառնա, և միջոցներ ձեռնարկվեն»,- մասնավորապես ասել էր նախագահը:

Ալիկ Սարգսյանը նկատեց. «Նախագահը եթե գովեստի խոսքեր ասեր, կասե՞ք երբ է  ոստիկանությունը գովասանքի արժանացել, երբ է աբսալյուտ գովասանքի առաջացել: Ես երբևէ չեմ հիշում այդպիսի բան: Ոստիկանության աշխատանքը շատ բարդ է ու 100 տոկոսով իրագործել դժվար է»:

Ալիկ Սարգսյանն այն տպավորությունը չի ստացել, որ նախագահի ելույթով ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրաժարականի նախապատրաստությունն էր:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ