20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Չափազանց ծայրահեղ եք

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը կոչ է անում քաղաքական փոքրամասնությանը չլինել ծայրահեղ իրենց գնահատականներում: «Թվում էր, թե այս դահլիճում ամեն ինչ ասվեց, և բոլորն իրար ինչ կարող էին, ասեցին՝ հիշեցին լավ ու վատ, անձնականից մինչև գործնական դաշտ: Իրականում ես կիսում եմ տեսակետը, որ մեծամասնության իրավունքները սահմանափակված են փոքրամասնության իրավունքներով, բայց դա չի նշանակում՝ մեծամասնությունն անընդհատ, ամեն պահ կաշկանդված է փոքրամասնության տեսակետով»,-ԱԺ ամբիոնից հայտարարեց պատգամավորը: Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց, թե ընդունվել է նման կարգավորում, երբ բացասական եզրակացություն ստացած նախագծերը հնարավորություն են ստանում ԱԺ լիագումար նիստին ներկայացվել նախագծերի հեղինակների և հանձնաժողովի տեսակետը ներկայացնողնրի կողմից, ինչն առաջին անգամ է:

«Այս քննարկումը երեք րոպե քննարկելու հնարավորությունն առաջին անգամ է տրվել, կրկին խորհրդարանական փոքրամասնությանը կամ ցանկացած մեկին, որի նախագիծը բացասական եզրակացություն է ստացել: Բայց դա չի նշանակում, որ պետք է ֆատալ բնութագրումներ տալ՝ քաղաքական կամք, էլ մեծամասնությունը հաշվի չի առնում և այլն: Դուք ճիշտ եք ձեր տեսակետը ներկայացնելիս, բայց գնահատականների մեջ չափազանց ծայրահեղ եք»,-ասաց նա: ԱԺ պատգամավորը հիշեցրեց, որ հանձնաժողովում տեղի է ունեցել բովանդակային քննարկում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ