Հրաժարվեք, վտանգավոր է /տեսանյութ/
Ոստիկանության Արարատի մարզային վարչության Աշտարակի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 20-ին՝ ժամը 17.00-ին, Աղձք գյուղից բերման են ենթարկվել 1970 թ. ծնված Արթուր Պ.-ին։ Նա 2007թ. փետրվարի 2-ից ՌԴ Սախա-Յակուտիայի Հանրապետության ՆԳՆ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի (Կողոպուտ) մեղադրանքով: Խափանման միջոցը`կալանք:
ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչի վարույթում քննվող քրեական գործով բացահայտվել է բնակարանային 5 գողության դեպք, երկու անձ ներգրավվել է որպես մեղադրյալ։ Աջափնյակ վարչական շրջանի տարածքում արձանագրված բնակարանային գողությունների դեպքի առթիվ կատարված քննության արդյունքում պարզվել է, որ բնակարանային գողության 4 դեպքերը կատարվել են նույն անձի կողմից, տվյալներ ձեռք բերվել՝ […]
Մարտի 25-ը չծնված երեխայի միջազգային օրն է: Եթե չծնված երեխան հյուսվածքների մի կույտ է, ապա բավականին անհեթեթ է հնչում օր սահմանելը նրան հիշատակելու համար: Բայց չծնված երեխան հյուսվածքների կույտ չէ՛ կամ էլ բջիջների մի խումբ, այլ մարդկային էակ: Միացյալ Նահանգներում երեխայի համար վտանգավոր շրջան է համարվում այն ժամանակը, երբ նա դեռ իր մոր որովայնում է: […]
Արցախում հոկտեմբերի 20-ին, նախնական տվյալների համաձայն, զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով մահացու հրազենային վիրավորում ստացած 19-ամյա Արամ Խաչատրյանի գործով կա ձերբակալված: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից: Երրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են պարտադիր ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Արամ Սիրեկանի Խաչատրյանի մահվան՝ էական նշանակություն ունեցող մի շարք […]
ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված խմբի գործով մեկ տարուց ավելի կալանքի տակ գտնվող ազատամարտիկ Հարություն Սարիբեկյանը («Զիմ») 15 օրից ավելի է՝ հացադուլի մեջ է: ՔԿՎ հանրային կապերի բաժնից էլ տեղեկացնում են, որ Հարություն Սարիբեկյանը շարունակում է հոկտեմբերի 5-ից սկսած հացադուլը, ազատամարտիկի առողջական վիճակը բավարար է, նա բժիշկների հսկողության տակ է: Հարություն Սարիբեկյանը հացադուլով բողոքում է քրեական […]
Ռուսաստանի Կրասնոդարի շրջանի Արմավիր քաղաքի «Սառցե պալատ» չգործող սրճարանից ոչ հեռու մի խումբ հայերի միջև վիճաբանություն է սկսվել, որն ավարտվել է կրակոցներով, ինչի արդյունքում կան զոհեր։ Ինչպես տեղեկացնում է kuban.kp.ru-ն, դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ի երեկոյան։ 42-43 տարեկան 2 տղամարդ անսպասելի կրակ են բացել հրազենից 3 երիտասարդների վրա, ինչի հետևանքով նրանցից երկուսը զոհվել են։ Այնուհետև հանցագործները […]
Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում հոկտեմբերի 20-ին 31-ամյա տղամարդն ինքնասպանության փորձ է կատարել: Ժամը 15։00-ի սահմանում Ոստիկանության Ստեփանավանի բաժնի աշխատակիցներին ծառայություն կատարելու ժամանակ մոտեցել են քաղաքացիներ եւ հայտնել, որ Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհին գատնվող Ձորագետի կիրճից մի քաղաքացի փորձում է ինքնասպան լինել։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, Ստեփանավանի բնակիչ 31-ամյա Արսեն Ղ.-ն փորձել է նետվել կիրճից, սակայն, ոստիկաննրին հաջողվել է համոզել […]
«Սասնա ծռերի» զինված խմբի գործով առանձնացված 2-րդ մասով դատավարությունը տեղի կունենա արտագնա՝ Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող այս գործով արտագնա առաջին նիստը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին, դատավորն է Արթուր Օհանյանը: Այս գործով կա 11 ամբաստանյալ՝ Արամ Մանուկյան, Հովհաննես Հարությունյան, Թաթուլ Թամրազյան, Արամ Հակոբյան, […]
Ժամանակակից գրականության հնչեղ անուններից մեկը, բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը կարող է զրկվել տնից: Բանաստեղծը կանգնել է ծանր կացության առաջ: Մտավորականները չեն պատրաստվում մենակ թողնել ընկերոջ: Խաչիկ Մանուկյանին օրերս կարող են վտարել տնից: Մի խումբ մտավորականներ Henaran.am-ի միջոցով դիմում են ՀՀ նախագահին և վարչապետին: Աշխարհի հայ նկարիչների միության համանախագահ Ղազար Միրզոյանը նշում է.«Խաչիկ Մանուկյանը մեր ժամանակների ամենամեծ […]
























