Կրասնոդարում հայերը կրակել են իրար վրա․ կան զոհեր /ֆոտո, տեսանյութ/
Ռուսաստանի Կրասնոդարի շրջանի Արմավիր քաղաքի «Սառցե պալատ» չգործող սրճարանից ոչ հեռու մի խումբ հայերի միջև վիճաբանություն է սկսվել, որն ավարտվել է կրակոցներով, ինչի արդյունքում կան զոհեր։
Ինչպես տեղեկացնում է kuban.kp.ru-ն, դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ի երեկոյան։ 42-43 տարեկան 2 տղամարդ անսպասելի կրակ են բացել հրազենից 3 երիտասարդների վրա, ինչի հետևանքով նրանցից երկուսը զոհվել են։ Այնուհետև հանցագործները դիմել են փախուստի։
Ոչ պաշտոնական վարկածներից մեկի համաձայն՝ կրակողը եղել է տեղի սնանկացած գործարարներից մեկը, ով նման կերպով փորձել է լուծել իր խնդիրները։
Նշվում է, որ կրակոցների արդյունքում 27-ամյա Միսակը մահացել է գլխին ստացած կրակոցից, 28-ամյա Ռուսլանը մահացել է հիվանդանոցում՝ կրծքավանդակի հետին մասին ստացած վնասվածքից, իսկ 38-ամյա Ռուսլանը վնասվածք է ստացել ծնկի շրջանում։ Նրան վիրահատել են և այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Ոստիկանները նշել են, որ երիտասարդների վրա արձակվել է առնվազն 5 փամփուշտ։ Ոստիկանությունը հետախուզում է հայտարարել կասկածյալների նկատմամբ։ Նրանք են՝ 1975 թ-ին ծնված Սերգեյ Սահակի Եղիազարյանցը և 1974 թ-ին ծնված Գագիկ Հենրիկի Եսայանը։