02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Չծնված երեխան հյուսվածքների կույտ չէ կամ էլ բջիջների մի խումբ

Մարտի 25-ը չծնված երեխայի միջազգային օրն է: Եթե չծնված երեխան հյուսվածքների մի կույտ է, ապա բավականին անհեթեթ է հնչում օր սահմանելը նրան հիշատակելու համար:

Բայց չծնված երեխան հյուսվածքների կույտ չէ՛ կամ էլ բջիջների մի խումբ, այլ մարդկային էակ:

Միացյալ Նահանգներում երեխայի համար վտանգավոր շրջան է համարվում այն ժամանակը, երբ նա դեռ իր մոր որովայնում է:

Իր բոլոր դրական կողմերով հանդերձ՝ սա մի երկիր է, որն ունի արհեստական վիժեցումը սահմանափակող ամենաքիչ օրենքներն աշխարհում:

«Ընտանիքի պլանավորում» կազմակերպության նախագահ ու գլխավոր տնօրեն Սեսիլ Ռիչարդսի խոսքերով՝ այն մարդիկ, ովքեր բարձրաձայնում են, թե «շատ նահանգներում կին լինելը վտանգավոր է», իրականում այնքան էլ մտահոգված չեն այս օրը նշելով ու չծնվող երեխաների թիվը փոքրացնելու խնդրով:

Չծնված երեխաներին ամեն օր է պետք հիշել, որովհետև, դժբախտաբար, նրանք կազմում են մարդկության ամենազգայուն, խոցելի, անմեղ ու անպաշտպան խումբը, որ ամենից հաճախն է մահանում ցավոտ ու տանջալի մահով՝ արհեստական վիժեցման ճանապարհով:

Արդյոք հիասքանչ չէ՞ր լինի, եթե մարտի 25-ը ողջ աշխարհում լիներ մի օր, որի ընթացքում արհեստական վիժեցումներ չէին լինի:

AbortionNo.org-ը ներկայացրել է մոտավոր հաշվարկ, թե աշխարհում մեկ օրվա ընթացքում որքան արհեստական վիժեցում է իրականացվում, այդ թիվը կազմել է 115 հազար: Այս 115 հազար մարդիկ թող չմահանան, գոնե՝ այսօր:

Չնայած մենք նշում ենք այս օրը՝ հիշելով այդ անպաշտպան փոքրիկ էակներին, նրանք շարունակում են առանց օրենքի խախտման սպանվել որոշ երկրներում:

Միևնույնն է, եկեք անենք սա, անգամ եթե ոչ ոք չմիանա, եթե անգամ շարունակեն սպանել նրանց:

Չծնված երեխայի համար սա մեծ նշանակություն ունի: Ես հավատացած եմ, որ մինչ որոշ երեխաներ սպանվում են՝ նախքան լույս աշխարհ գալու հնարավորություն ունենալը, որոշներին, այնուամենայնիվ, հաջողվում է կենդանի մնալ և ծնվել:

Եկեք չլռենք ու խոսենք խոսելու հնարավորություն չունեցողների փոխարեն:

Հավելենք նաև, որ այս օրը պաշտոնապես նշվում է Էլ Սալվադորում, Արգենտինայում, Չիլիում, Գվատեմալայում, Բուենոս Այրեսում:

Ռեբեկկա Դաունս

Ըստ՝ liveactionnews.org-i

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ