10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

ԱԱԾ-ն անցնում է վարչապետին. Ժողովուրդ

ՀՀ ազգային անվտանգության ծառայու­թյունը հանրային քննարկման է ներկայաց­րել օրենսդրական մի փաթեթ, որով առա­ջարկվում է փոփոխություններ կատարելհամար, որ մարդիկ երթուղայիններում «Ազգային անվտանգության մարմինների մասին», «Ազգային անվտանգության մար­միններում ծառայության մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» եւ «Սահմանապահ զորքերի մա­սին» օրենքներում: Վերը նշված օրենքներում առաջարկվող փոփոխությունների նախագծերից օրաթերթը տեղեկացավ որ դրանց անհրաժեշտությունը պայմանավորված է նախագահական կառավարումից-խորհրդարանականի անցումով: Ըստ այդմ, ՀՀ […]

Տավուշում նորածինը խեղդամահ է արվել

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել է նորածնի մահվան պատճառը. ըստ փորձագետի՝ պտուղը եղել է կենդանածին, իսկ մահվան պատճառ է հանդիսացել մեխանիկական շնչահեղձությունը: Մեկ անձ ձերբակալվել է՝ սպանության կասկածանքով: 2017թ. սեպտեմբերի 27-ին՝ ժամը 05:10-ին, Բերդի բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել առ այն, որ բուժօգնության է դիմել մարզի 1984թ. ծնված բնակչուհին: […]

Վնասել են կայանված ավտոմեքենայի դռան ապակին (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու՝ կայանված ավտոմեքենայի դռան ապակին վնասելու դեպքի հանգամանքները: 2017թ. օգոստոսի 28-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 09:00-12:30-ն ընկած ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը վնասել է Երևան քաղաքի փողոցներից մեկում քաղաքացու՝ […]

Նոր քրեական գործեր` ընտրական գործընթացին խոչընդոտելու փաստերով

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ են ընդունվել 05.11.2017թ.-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրողի ազատ կամքի և լրատվամիջոցի ներկայացուցիչների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը: Այսպես, ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նյութերի համաձայն, Վայոց ձորի մարզի Շատին գյուղի բնակիչ Հ. Գրիգորյանը 07.11.2017թ.-ին ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում […]

Դատավորի գիտությամբ են «խոշտանգե՞լ» «Սասնա ծռեր»-ին

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատավարությունը: Այսօր շարունակվող դատական նիստի ժամանակ փաստաբան Հայկ Ալումյանը միջնորդեց, որպեսզի այս պահին ընթացող նիստերի դահլիճում այլևս նիստեր չանցկացվեն, քանի որ այդտեղ հանցագործություն է տեղի ունեցել: Ալումյանը նշեց, որ խոսքը  հունիսին կատարվածի մասին է, […]

Դատավորը խախտում է օրենքը. «Սասնա ծռեր»-ի գործ/տեսանյութ/

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատավարությունը: Այսօրվա դատական նիստում  փաստաբան Դավիթ Գյուրջյանը միջնորդեց, որպեսզի դատավորի պահանջով ներկայացվի նիստերի դահլիճում ներկա դատախազներից Արամ Արամյանի համապատասխան լիազորագիրը, որով նա այս գործով հանդես է գալիս որպես մեղադրող: Գործով դատախազ  Պետրոս Պետրոսյանը դատավոր […]

Որոշում է կայացվել ժամանակավոր դադարեցնել «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ավագ մանկաբարձ-գինեկոլոգի պաշտոնավարությունը

32-ամյա ծննդկանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում որոշում է կայացվել ժամանակավոր դադարեցնել քրեական գործով մեղադրյալ, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության ավագ մանկաբարձ-գինեկոլոգի պաշտոնավարությունը: 2016 թվականի հոկտեմբերի 18-ին «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել, որ ծննդատան բաժանմունքում մահացել է Լոռու մարզի 32-ամյա բնակչուհին: Դեպքի առթիվ […]

Արտասահմանյան հաշվառման համարանիշով ավտոմեքենաների վարորդները կտուգանվեն

«Ես վերջերս այցելել էի Հանրապետության սահմանակետեր: Այնտեղ  ուսումնասիրություն ենք իրականացրել, և մենք մինչև տարվա վերջ  բոլոր քաղաքացիները պետք է իրազեկվեն, որ  արտասահմանյան հաշվառման համարանիշով  ավտոմեքենաների վարորդները կտուգանվեն: Իրավախախտ վարորդները սահմանակետերում կիրազեկվեն իրենց կատարած խախտման մասին, նրանք կստորագրեն, որ ծանուցվել են և ելքի կամ մուտքի պահին կվճարեն տուգանքը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ […]

Նախարարն՝ ուսանողների առաջարկներից (տեսանյութ)

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր «Հանուն գիտության զարգացման » նախաձեռնության անդամների հետ հանդիպման ընդմիջմանն անդրադարձավ ուսանողների ներկայացրած առաջարկներին: Մանրամասները՝ տեսանյութում:

24-ամյա երիտասարդին առաջադրվել է մեղադրանք սպանության համար

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով Վանաձորի բնակիչ Վոլոդյա Քոչինյանի սպանության համար մեղադրանք է առաջադրվել Վանաձոր քաղաքի 24-ամյա բնակչին. պարզվել է շարժառիթը: 2017 թվականի նոյեմբերի 19-ին՝ ժամը 01:05-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ է տեղափոխվել Վանաձոր քաղաք բնակիչ, 1984 թվականի ծնված Վոլոդյա Քոչինյանի դիակը՝ որովայնի շրջանում ծակած-կտրած վնասվածքով: Ձեռնարկված անհետաձգելի քննչական և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի