10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

«Ավանդական հայ ընտանիք ասելով՝ նկատի չունենք այն ընտանիքները, որտեղ որոշել են սկեսրայրի ոտք լվանալ»

«Ընտանեկան բռնության կանխարգելման» մասին օրենքը մեր հանձնաժողովում էր, երբ ես ղեկավարում էի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը: Ինձ համար, որպես իրավաբանի, առնվազն տարօրինակ էր, կիսվել եմ նաև հեղինակների հետ, երբ զոհ տերմինն էր օգտագործվում: Ինձ մոտ տպավորություն էր, որ մենք արհեստականորեն ուռճացնում էինք այդ գործընթացը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր […]

«Սասնա ծռեր 2»-ի գործով դատավորը կմնա

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող  «Սասնա ծռեր» զինված խմբի գործով առանձնացված 2-րդ մասով նստի ժամանակ  դատարանը մերժել է  իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը: Պաշտպանական կողմը դատավոր Արթուր Օհանյանին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել, քանի որ դատարանը չէր անդրադարձել ամբաստանյալներից Մարտիրոս Հակոբյանի (Դեդ) շահերի պաշտպան Լուսինե Սահակյանի միջնորդությանը: Արդեն հայտնել ենք, որ փաստաբանը միջնորդություն էր […]

«Ես ունեմ ստույգ ինֆորմացիա, ձեզ է հանդիպել Սերժ Սարգսյանը».Արամ Մանուկյանը՝ դատավորին

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում  շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի գործով առանձնացված 2-րդ մասով դատական նիստը: Գործով այսօր ներկայացել է  նոր մեղադրող դատախազ՝ Արամ Արամյանը, դատարան էր ներկայացել նաեւ մեղադրող դատախազ Արթուր Չախոյանը: Երկուսն էլ դատարանին ներկայացրել են  իրենց լիազորագրի պատճեահանված տարբերակը, Դատախազները հայտնել են, որ  լիազորագրերի  բնօրինակները  գտնվում է մայր գործում: Այս հայտարարությունը արձագանքվել […]

Ոստիկանությունը այլևս չի կարող հրապարակել ՃՈ տեսանյութերը

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» 2017թ. սեպտեմբերի 7-ին դիմում էր հղել ՀՀ Արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը՝ խնդրելով պարզել ՀՀ Ոստիկանության գործողությունների իրավաչափությունը՝ կապված ասմունքող Լիանա Զուրաբյանի անձնական տվյալները պարունակող աղմկահարույց տեսանյութի հրապարակման հետ, և իրականացնել օրենքով սահմանված վարչարարություն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի այդօրինակ խախտումները կանխելու ուղղությամբ: Հիշեցնենք, որ 2017թ. սեպտեմբերի 5-ին Ոստիկանությունը Youtube […]

Դաժան ու առեղծվածային դեպք Էջմիածնում.հայտնաբերվել է կախված ու հրկիզված դի

Արմավիրի մարզում, նոյեմբերի 20-ին, կախված եւ այրված տդամարդու դիակ է հայտնաբերվել. ժամը 15:30-ի սահմաններում Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «Պետտնկարան» կոչվող տարածքում գտնվող գերեզմանատանը գերեզմանի տանիքի ամրակից տղամադու դի կա կախված: Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները ժամանելով նշված վայր՝ այնտեղ հայտնաբերել են Արմավիրի մարզի բնակիչ, 55-ամյա Արայիկ Հ.-ի՝ մետաղալարով կախված եւ հրկիզված դին: […]

Վանաձորի ոդիսականը

Վանաձորում այս օրերին ծավալվող դեպքերը գալիս են ևս մեկ անգամ արձանագրելու, որ քաղաքական համակարգը ճգնաժամի մեջ է։ Նախօրեին Վանաձորի գործող քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հայտարարություն էր տարածել, որ ՀՎԿ Վանաձորի ավագանու խմբակցության ղեկավար Արկադի Փելեշյանի հետ համաձայնություն է ձեռք բերվել վերջինիս փոխքաղաքապետ նշանակելու հարցում։ Հիշեցնենք, որ ՀՎԿ-ն հուշագիր ուներ ընդդիմադիր Լուսավոր Հայաստան ու Բարգավաճ Հայաստան կուսակցությունների […]

Դանակահարել է սահմանապահին

Սահմանապահ զորքերի ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. մեկ անձ  ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ, մեկ անձ ձերբակալվել է։ Նախնական տվյալներով՝ 2017թ. նոյեմբերի 19-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Բագրատաշենի  սահմանային անցակետում ՀՀ ԱԱԾ սահմանապահ […]

«Ինձնից կախված չի ». Բաբայանը խնդիր ունի

ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը պաշտպանական ճառով հանդես կգա հաջորդ դատական  նիստին, քանի որ ձայնը խռպոտած է: Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատավոր Արշակ Վարդանյանը այսօրվա դատավարության ժամանակ նկատեց.«Բաբայան շատ լավ էլ խոսում էիք տեղից, բայց եթե հետո եք ուզում խոսել, խնդիր չկա»: «Ինձնից չի կախված»,-արձագանքեց Սամվել Բաբայանը: Նշենք, որ […]

Չպետք է ծեծեք, ծեծով դաստիրակելը հակառակ արդյունքի կարող է բերել. աշակերտ

 Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր խորհրդարանում ելույթների իրավունքը երեխաներինն էր: Էջմիածնի Մովսես Խորենացու անվան թիվ 10 ավագ դպրոցի աշակերտ Ռուբեն Օհանյանն իր ելույթում հիշեցրեց, որ երեխաների նկատմամբ դպրոցում բռնության դեպքեր են լինում։ «Ես քառասուն տարվա մանկավարժ չեմ, բայց պարզ ճշմարտություն գիտեմ՝մենք երեխաներս առանց ծեծի էլ լիքը բան հասկանում ենք։ Նրանք, ովքեր կարծում են, թե ծեծն արդյունավետ միջոց […]

Դպրոցում «էլիտար» աշակերտների համար առանձին զուգարան են կառուցել /ֆոտո/

Սոցկայքերում բուռն քննարկման առիթ է դարձել ՌԴ Ռոստով քաղաքի դպրոցներից մեկում արված մի լուսանկար։ Պարզվում է՝ դպրոցում «էլիտար» աշակերտների համար առանձին զուգարան են հատկացրել։ Համացանցում հայտնված լուսանկարից էլ երեւում է, որ երեխաներից ոմանք իրավունք ունեն գնալու տվյալ զուգարան, մյուսները՝ ոչ։   Աշակերտները բողոքում են, որ դպրոցում առանձին՝ վճարովի դասարան է հայտնվել, այնտեղ սովորող երեխաներն առավելություններ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի