28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Ես ունեմ ստույգ ինֆորմացիա, ձեզ է հանդիպել Սերժ Սարգսյանը».Արամ Մանուկյանը՝ դատավորին

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում  շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի գործով առանձնացված 2-րդ մասով դատական նիստը:

Գործով այսօր ներկայացել է  նոր մեղադրող դատախազ՝ Արամ Արամյանը, դատարան էր ներկայացել նաեւ մեղադրող դատախազ Արթուր Չախոյանը: Երկուսն էլ դատարանին ներկայացրել են  իրենց լիազորագրի պատճեահանված տարբերակը,

Դատախազները հայտնել են, որ  լիազորագրերի  բնօրինակները  գտնվում է մայր գործում: Այս հայտարարությունը արձագանքվել է պաշտպանական կողմի կողմից:

« Մենք չենք էլ իմացել, որ դատախազները լիազորագիր չեն ներկայացրել դատարան, բայց դատական նիստերը կայացվել են, միգուցե սա բոլորիս մեղավորությունն է: Այս գործով քննվող երեք վարույթներով էլ դատախազները պետք է լիազորագիր ներկայացնեն եւ ներգրավվեն որպես մեղադրողներ: Դատական նիստը պետք է հետաձգվի, հնարավորություն տրվի նրանց, որպեսզի լիազորագիր ներկայացնեն»,-նշել է  փաստաբան  Լուսինե Սահակյանը:

Լիազորագիր չներկայացնելու հիմքով պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը  մեղադրող դատախազներին ինքնաբացարկի միջնորդություն է  ներկայացրել:

Դատախազ Արամ Արամյանն էլ նշել է , որ օրենքով սահմանված կարգով իրենք լիազորված են պաշտպանելու մեղադրանքը եւ ներկայացված միջնորդությունն անհիմն է:

Դատավոր Արթուր Օհանյանը  մերժել է դատախազներին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը:

Որոշումից հետո պաշտպան Մուշեղ Շուշանյանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել, որին միացել են  մյուս պաշտապնները եւս: 

Ինքնաբացարկի վերաբերյալ արտահայտվել են  նաև «Սասնա ծռեր» խմբի անդամները:  Վարդան Գերավետյանը դիմել է դատավորին. «Դուք ձեր խիղճն ազատեք, ակնհյատ է, որ դուք կաշկանդված եք, ես տեսնում, որ դուք մարդկային հատկանիշներ ունեք, մի դարձեք կամակատար»,- ասել է  Գերավետյանը:

 Արամ Մանուկյանն էլ  նկատել է , որ դատարանը քաղաքական պատվեր է կատարում. «Ես ունեմ ստույգ ինֆորմացիա, ձեզ է հանդիպել Սերժ Սարգսյանը եւ այս չորս նիստերում այս կապիկությունը տեսնելով, կարող ենք ասել, որ քաղաքական պատվեր եք կատարում, եւ դուք դատարան կոչվելու իրավունք չունեք: Մի բան եմ խնդրում` մի խայտառակեք մեր դատական համակարգը, մենք այստեղ ենք եւ մեր վրա զանազան հոդվածներ եք դրել այն դեպքում, երբ մենք ապստամբություն ենք արել, որովհետեւ դուք չեք կատարել այն, ինչ պետք է կատարեիք: Ձեր կատարած եւ չկատարածների համար մենք ենք պատասխան տալիս»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ