19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Ավանդական հայ ընտանիք ասելով՝ նկատի չունենք այն ընտանիքները, որտեղ որոշել են սկեսրայրի ոտք լվանալ»

«Ընտանեկան բռնության կանխարգելման» մասին օրենքը մեր հանձնաժողովում էր, երբ ես ղեկավարում էի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը: Ինձ համար, որպես իրավաբանի, առնվազն տարօրինակ էր, կիսվել եմ նաև հեղինակների հետ, երբ զոհ տերմինն էր օգտագործվում: Ինձ մոտ տպավորություն էր, որ մենք արհեստականորեն ուռճացնում էինք այդ գործընթացը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանը:

Նա նշեց, որ այդ տեսքով օրենքին դեմ է եղել: «Եթե մենք հայ ընտանիքի մեջ որևէ դերակատարում պետք է ստանձնենք՝ չլինելով ընտանիքի անդամ, միջամտենք, պետք է խորությամբ ուսումնասիրենք խնդիրը՝ արդյոք այդ բռնությունը թերի կրթության արդյունք է, սոցիալական վիճակի արդյունք է, թե այդ մարդն իսկապես բռնապետ է կամ հոգեկան շեղումներ ունի: Չի կարելի հենց այնպես որոշել կամ ասել՝ միջազգային պրակտիկան կամ փորձն ուսումնասիրելով, երբ որ հայրն այս կամ այն առումով խնդիրներ է առաջացնում, երեխան պիտի դիմի սոցիալական, ու կարող են 7 օրով մեկուսացնել: Դա այն ժամանակվա նախագիծն եմ ասում»,-նշեց Սահակյանը:

Շարունակելով նա ընդգծեց. «Հայ ավանդական ընտանիքի մեջ որևէ դերակատարում ունենալու դեպքում դա պետք է լինի բազմակողմանի ուսումնասիրված: հայ ավանդական ընտանիքը, եթե որոշները մտածում են, որ դա սկեսրայրի ոտք լվանալն է կամ չգիտեմ և այլն, և այլն է, մենք դա նկատի չունենք»:

Նոր նախագծի մանրամասներին չի տիրապետում: Իր կարծիքն էլ չի հայտնել նոր նախագծի վերաբերյալ, քանի որ զբաղված է եղել ներկայումս ղեկավարող կառույցով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ