11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Արտասահմանյան հաշվառման համարանիշով ավտոմեքենաների վարորդները կտուգանվեն

«Ես վերջերս այցելել էի Հանրապետության սահմանակետեր: Այնտեղ  ուսումնասիրություն ենք իրականացրել, և մենք մինչև տարվա վերջ  բոլոր քաղաքացիները պետք է իրազեկվեն, որ  արտասահմանյան հաշվառման համարանիշով  ավտոմեքենաների վարորդները կտուգանվեն: Իրավախախտ վարորդները սահմանակետերում կիրազեկվեն իրենց կատարած խախտման մասին, նրանք կստորագրեն, որ ծանուցվել են և ելքի կամ մուտքի պահին կվճարեն տուգանքը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը:

Նա հավելեց, որ ձեռնարկված վարչարարական և տեխնիկական միջոցներով հնարավորինս  հասցվում է նվազագույնի ռիսկը, որ այդ քաղաքացին չի վճարի տուգանքը:

Նա հայտնեց նաև, որ մի շարք փոփոխություններ են արել: Օրինակ՝ նախկինում շրջանաձև երթևեկության խաչմերուկներում առավելությունը տրվում էր մուտք գործողին, փոփոխության արդյունքում խաչմերուկի տարածքում գտնվող տրանսպորտային միջոցին է տրվում առավելությունը մուտք գործողի նկատմամբ: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ