10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ուրբաթը շաբաթից շուտ եկավ. «Իգլա»-ի գործի վերջաբանը/տեսանյութ/

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` նոյեմբերի 27-ին շարունակվեց  Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատաքննությունը: Նշենք, որ նախորդ դատական նիստին գործով ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը նախագահող դատավոր Արշակ Վարդանյանին խնդրել էր հետաձգել նիստը, մինչև իր պաշտպանը ծանոթանա գործին և հանդես գա պաշտպանական ճառով: Այսօրվա դատական նիստին ներկա չէր ամբաստանյալի պաշտպան Արթուր Ղարիբյանը: Սանասար Գաբրիելյանը […]

Զինծառայողին ինքնասպանության հասցնելու գործով ամբաստանյալը պնդեց, որ քննիչն ուղղորդել է իրեն

2017 թ. նոյեմբերի 24-ին ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում զինծառայող Գևորգ Խաչատրյանին ինքնասպանության հասցնելու գործով հետազոտվեցին գործով իրեղեն ապացույց ճանաչված առարկաները և հարցաքննվեցին ամբաստանյալները: Հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ուղեկալի պետ, կապիտան Մհեր Ոսկանյանին (ՀՀ քրեական օրենսգրքի 364.1 հոդվածի երկրորդ մասով, 375 հոդվածի առաջին մասով, 360 հոդվածի երկրորդ մասով), ուղեկալի ավագ, ենթասպա Հովիկ Քալաշյանին […]

Վրաերթի ենթարկված կինը մահացավ

Նոյեմբերի 24-ին, ժամը 19.10-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Էրեբունի փողոցի թիվ 15/1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 1947 թ. ծնված Գոհարիկ Մարկոսյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է քննություն:

Էդվարդը բերման ենթարկվեց

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները նոյեմբերի 24-ին, ժամը 19.50-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1957 թ. ծնված Էդվարդ Ա.-ին, որը հունիսի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը)1-ին մասի մեղադրանքով:

Հարազատները կնոջը 5 տարի պահել են տնային բանտարկության մեջ /տեսանյութ/

Կրասնոյարսկի ոստիկաններն ազատել են 87-ամյա կնոջը, ով տնային բանտարկության է եղել 5 տարի։ Ոստիկանություն են դիմել կնոջ հարեւաններն ու ասել, որ վաղուց կնոջը չեն տեսել, սակայն բնակարանից լսվում է օգնության նրա ճիչերը, նա ուտելիք է խնդրում։ Ոստիկանները պարզել են, որ Նադեժդա Խիստյաեւային տանը փակել են հարազատները։ Հարազատ տան պատերը 5 տարի կնոջ համար բանտ են […]

Թիվ 8 երթուղու ավտոբուսի սրահում կատարված գողությունը բացահայտվեց

Նոյեմբերի 23-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է ներկայացել 1982 թ. ծնված Աննա Մ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 14.45-ից 15.15-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 8 երթուղու ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է բանկային քարտ, 50 եվրո, 4.000 դրամ և իր սոց.քարտը, իսկ բանկոմատից կանխիկացրել են 53.000 դրամ` պատճառելով 90.000 […]

«Դուք այս ռեժիմի կամակատարներն եք». Սեֆիլյանը՝ դատավորին/տեսանյութ/

Նշենք, որ  Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ այսօր շարունակվեց  «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» դատաքննությունը: Այսօր հայտարարությամբ հանդես եկավ գործով հիմնական ամբաստանյալ, «Շուշիի» առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը: Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը Սեֆիլյանին զգուշացրեց, որ կանգնած խոսի: Վերջինս «Արդեն քսանչորսերորդ նիստն է, որ ներկա ենք լինում: Եթե գոյություն ունենար անաչառ […]

Ընթերակաների մասնակցությունը պարտադիր կհամարվի ոչ բոլոր քննչական գործողությունների ժամանակ

2017թ. նոյեմբերի 23-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ քննչական կոմիտեի նախաձեռնությամբ մշակված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին, որով նախատեսվում է սահմանափակել ընթերակաների մասնակցությունը քննչական գործողություններին։ Ընթերակայի մասնակցությամբ կատարվող քննչական գործողությունների ընթացքում ի հայտ եկած խնդիրները և միջազգային փորձն ուսումնասիրելու արդյունքում՝ քննչական կոմիտեն առաջարկել է ընթերակաների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի