10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Զանգվածաբար թալանում են մեքենաները. ոստիկանությունը «փայ» ունի. Հրապարակ

Չարենցավանում շաբաթ օրը երեկոյան կրկին ավտոմեքե­նաներ են թալանել: Կիրակի առավոտյան մարդիկ զարթնել են ու տեսել իրենց մեքենաները թալանված: Նախնական տեղեկություններով՝ մեկ տասնյակից ավելի մեքենաների մա­սին է խոսքը: Սեքենաները կանգնած են եղել բակերում, որոշները՝ անգամ կենտրոնական փողոցներին մոտ: Գողերը մեքենաներից տարել են ինչ հնարավոր է՝ հիմնականում ապակին կոտրելու միջոցով, մագնիտոֆոն, գումար, օծանելիք, արժեքավոր իրեր, այն ինչ […]

Ալավերդիում 30-ամյա երիտասարդ է սպանվել, կա վիրավոր

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Ալավերդի քաղաքի 30-ամյա բնակիչ Հ.Սիրադեղյանի սպանության եւ 26-ամյա Ա.Մակոյանին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ։ Ձեռնարկված անհետաձգելի քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, կասկածյալը՝ ձերբակալվել։  2017 թվականի նոյեմբերի 29-ին՝ ժամը 01։05-ին, Ալավերդու բժշկական կենտրոնից հաղորդում է […]

«Ոչ մի ռազմական գործիչ Բաբայանի հետ ռիսկ չի արել բարձր ձայնով խոսի».Ապարանցի Ռազմիկի ցավը

«Սամվել Բաբայանին դատում են չհիմնավորված հանցանքների համար»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ապարան» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը: Արդեն հայտնել ենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատավոր Արշակ Վարդանյանը երեկ հրապարակեց «Իգլա»-ի և փողերի լվացման գործով դատավճիռը: ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման: Ռազմիկ Պետրոսյանը […]

Երեւանում զինված հարձակում է տեղի ունեցել Varks.am-ի մասնաճյուղի վրա

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 18։15-ի սահմաններում անհայտ անձը բժշկական դիմակով հրազենի նմանվող ատրճանակով ներս է մտել Մաշտոցի պողոտայի 7/5 հասցեում գործող Varks.am-ի մասնաճյուղ եւ աշխատակցից հափշտակել է խոշոր չափի գումար։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամանել են ոստիկանության օպերատիվ խմբեր, քննիչներ, փորձագետներ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական […]

«Հաճախ չէ, որ մեր երկրում հերոս է դատվում…»

«Սամվել Բաբայանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման: Հաճախ չէ, որ մեր երկրում հերոս է դատվում: Համաձայն եմ, եթե մեղավոր է, պետք է պատժվի, անկախ նրանից, թե ով է: Բայց արդյո՞ք բոլորն են հավասար օրենքի առաջ, արդյո՞ք օրենքը մեր երկրում ընտրովիաբար չի գործում: Ախր այնքան սրիկաներ ու իրական հանցագործներ կան, որ անպատիժ են ու ազատության մեջ…»: Փաստաբան […]

46-ամյա Արամ Մաթևոսյանը հայտնաբերվեց

Նոյեմբերի 27-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, Նոր Նորքի 4-րդ զանգվածի թիվ 39 շենքի մոտից բերման են ենթարկել 1971 թ. ծնված Արամ Մաթևոսյանին, որը հուլիսի 11-ից ոստիկանության Արարատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 9-րդ կետի մեղադրանքով:

«Դատավորների աշխատավարձը շատ համեստ է»

«Համակարգը՝ ոչ միայն դատական ունի իր թերությունները: Բայց գործիքը թույլ է տալիս վերահանել ոչ միայն բացասական, այլև դրական կողմերը»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Արդարադատության մոնիթորինգ» ծրագրի թիմի արդյունքների ներկայացումից հետո: Նախարարն ընդգծեց, որ արդարադատության ոլորտում շատ քիչ գումար է ծախսվում: «Եվրոպական ցանկացած երկրի հետ համադրեք, մեզ մոտ և՛ դատավորների […]

«21-րդ դարում խոշտանգումների մասին կարելի է խոսել միայն հակակրանքով»

«21-րդ դարում խոշտանգումների մասին կարելի է խոսել միայն զարմանքով եւ հակակրանքով»,-այս մասին, այսօր Հատուկ քննչական ծառայության կազմավորման 10-ամյակին նվիրված հանդիսավոր նիստում իր ելույթում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Ձեր գործունեության առանցքային բաղադրիչներից է նաեւ խոշտանգումների դեպքերի քննությունը եւ բացահայտումը: Մարդու իրավունքներին եւ հիմնարար ազատություններին նվիրված իրավական փաստաթղթերում, այդ թվում՝ մեր […]

Դատախազն ասում է՝ «Ձենդ արա». ինքնաբացարկ «Սասնա ծռեր»-ի դատավորին

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է  «Սասնա ծռեր» 2-ի գործով դատաքննությունը:  Արամ Մանուկյանի շահերի պաշտպան Հարություն Բաղդասարյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց նիստը նախագահող դատավորի Արթուր Օհանյանին: Պաշտպանի խոսքով՝ դատարանն անաչառ չէ եւ պաշտպանության կողմի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է դրսեւորում: «Ձեր գործողություններից երեւում է, որ չեք կարող գործի քննությունը շարունակել: Ես գտնում եմ, որ դատարանն […]

«Եթե մենք ձեզ «Ցռան Վերգո», «ղզլբաշ» ենք դիմում, կարծում եք խելագար ենք».Դեդը՝ դատավորին

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արթուր Օհանյանի նախագահությամբ   շարունակվում է   «Սասնա ծռեր» -2-ի գործով դատաքննությունը: «Սասնա ծռեր»-ի անդամ  Մարտիրոս Հակոբյանը (Դեդ) հանդես եկավ հայտարարությամբ . Դեդի փոխանցմամբ՝  ՔԿՀ-ից իրեն դատարան են տեղափոխում շղթայված, այդ մասին տեղեկացրել է դատարանին, սակայն, մինչ այսօր այդ ուղղությամբ ոչինչ չի արվել: «Ինձ շղթայված են դատարան տեղափոխում, խոստացաք անդրադառնալ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի