10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Բացահայտվել է Լոռու բնակչի սպանությունը. քրեական գործն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ալավերդի քաղաքի բնակիչ Ռոման Պողոսյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է սպանության շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Առաջադրվել է մեղադրանք: 2016թ. դեկտեմբերի 28-ին Ալավերդի քաղաքի Ջրավազան 80-րդ շենքի մոտ՝ մայթեզրին, բերանքսիվայր վիճակում, հայտնաբերվել է Լոռու մարզի բնակիչ, 1982թ. […]

«Կինն ու տղամարդը բռնության ենթարկվեն, ապաստարանում այդ օրը որոշեն իրար մխիթարել…»

ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» վերամշակված օրենքի նախագծի քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վանիկ Ասատրյանը նկատեց, որ  օրենքը գյուղական համայնքներում վատ հետևանքներ է ունենալու: Նա նշեց, որ գյուղում երբ մի աշխատողի ընտանեկան հարց էր լինում, ուզում էին քննարկել կոլեկտիվում, […]

Ինչո՞ւ էր վատացել «Սասնա ծռեր»-ի անդամը. փաստաբանը ահազանգում է

Երևանի Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատաքննությունը: Արդեն հայտնել ենք, որ դատաքննության ժամանակ վատացավ «Սասնա ծռեր»-ի անդամ Գառնիկ Հովակիմյանի ինքնազգացողությունը և դատավոր Արտուշ Գաբրիելյանը «շտապ օգնություն» հրավիրեց դատարան: Ընդմիջումից հետո փաստաբան Տիգրան Հայրապետյանը հայտարարեց, որ ամբաստանյալի ինքնազգացողությունը վատացել է, որովհետև […]

Ընտանեկան բռնության կանխարգելման օրենքում ուշագրավ փոփոխություններ են արվել

ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման է դրվել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» վերամշակված օրենքի նախագիծը:   Հիմնական զեկուցող Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը պարզաբանեց, լայնածավալ հանրային քննարկումներից հետո նախագծում որոշակի փոփոխություններ են արվել: «Կարողացանք հասկանալ այս նախաձեռնության հետ կապված մտավախությունները, ստանալ առաջարկություններ նախագծի բարելավմանն […]

Արտակարգ իրավիճակ «Սասնա ծռեր»-ի դատին. «Շտապ օգնություն» հիավիրեցին

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվում է  «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը: Քիչ առաջ դատական նիստերի դահլիճում վատացավ ամբաստանյալ Գառնիկ Հովակիմյանի ինքնազգացողությունը:  Դատավորը նիստն ընդմիջվեց և «Շտապ օգնություն» հրավիրվեց դատարան: Հիշեցնենք, որ  խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից […]

Սպանություն Երեւանում. գտել են «Կճո» -ի դին

Shamshyan.com-ը գրում է. նոյեմբերի 30-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության թիվ 01 հերթապահ խումբը Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիիվ կառավարման կենտրոն ահազանգել է, որ կանչով մեկնել են Սարի Թաղի 18 փողոցի թիվ 69 տուն, որտեղ խոհանոցի հատակին հայտնաբերվել է տղամարդու դի: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ տեղի ունեցածը […]

Հաշվեհարդար է. Եղնուկյանի պաշտպանը կրիկն դիմեց դատավորին

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվում է  «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը: Կարո Եղնուկյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդություն ներկայացրեց: Հայրապետյանը նշեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ հաշվեհարդար է իրականացվում և մի քանի հիմնավորում բերեց՝ ապացուցելով, որ Եղնուկյանը կապ չունի […]

Ուրեմն լսի՝ Պետրոսյան. Դատավորը՝«Սասնա ծռեր» -ի անդամին

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր»  11 անդամի գործով դատական նիստը: Այսօրվա նիստում Հովհաննես Վարդանյանի շահերի պաշտպան՝ Անուշ Մխիթարյանը իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու մասինյ միջնորդություն ներկայացրեց: Պաշտպանը միջնորդությունը հիմնավորեց այն հանգամանքով, որ իր պաշտպանյալը ինքնակամ հանձնվել է իրավապահ մարմիններին, ունի երիկամների հիվանդություն, որդին էլ գտնվում […]

«Վիճակագրությունը, թե քանի պաշտոնյայի նկատմամբ է քրեական գործ հարուցվել, տպավորիչ է» (տեսանյութ)

Կոռուպցիայի դեմ պայքարը Կառավարության առաջնահերթությունն է. այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Նա չհամաձայնեց, որ հասարակությունը չի անում քայլեր այդ ուղղությամբ: Կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն քայլերից նա համարեց գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացնողների շրջանակների ընդլայնումը գրեթե երկու անգամ, ապօրինի հարստացման քրեականացումը, շփումները ծառայություններ մատուցողի և ստացողի միջև նվազեցումը: Նա ասաց, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի