28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ինչո՞ւ էր վատացել «Սասնա ծռեր»-ի անդամը. փաստաբանը ահազանգում է

Երևանի Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատաքննությունը: Արդեն հայտնել ենք, որ դատաքննության ժամանակ վատացավ «Սասնա ծռեր»-ի անդամ Գառնիկ Հովակիմյանի ինքնազգացողությունը և դատավոր Արտուշ Գաբրիելյանը «շտապ օգնություն» հրավիրեց դատարան:

Ընդմիջումից հետո փաստաբան Տիգրան Հայրապետյանը հայտարարեց, որ ամբաստանյալի ինքնազգացողությունը վատացել է, որովհետև վերջինս ամբողջ օրը ոչինչ չէր կերել:

«Դատական դեպարտամենտից կարող եք տեղեկանալ, որ օրապահիկ չեն տալիս: Մարդիկ ամբողջ օրը սոված են մնում ու դրա համար էլ այս վիճակում են»,- նշեց փաստաբանը:

Հիշեցնենք, որ  խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ