20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ընտանեկան բռնության կանխարգելման օրենքում ուշագրավ փոփոխություններ են արվել

ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման է դրվել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» վերամշակված օրենքի նախագիծը:
 
Հիմնական զեկուցող Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը պարզաբանեց, լայնածավալ հանրային քննարկումներից հետո նախագծում որոշակի փոփոխություններ են արվել:

«Կարողացանք հասկանալ այս նախաձեռնության հետ կապված մտավախությունները, ստանալ առաջարկություններ նախագծի բարելավմանն ուղղությամբ: Ունենք բավականին դրականորեն փոփոխված և արդյունավետ լուծումներ սահմանող օրենսդրական նախագիծ»,-հայտարարեց նա:

Նախատեսում է համապատասխան դրսևորումների կանխարգելում և կոնկրետ մեխանիզմներ, որոնք ծառայեն այդ նպատակին, հստակեցվում է ընտանեկան բռնություն հասկացությունը, որը, ըստ նրա, մինչ այդ արդեն իսկ օրենսդրության մեջ կար այդ, բայց ձևակերպված էր հակիրճ:

«Բացի այդ, նախատեսվում է տարբեր պետական մարմինների կողմից ձեռնարկվող գործունեությունները՝ կապված բռնությունների շարունակության հնարավորության հետ, խոսքը՝ կանխարգելիչ գործողություններն են՝ նախազգուշացման, անհետաձգելի  միջամտությանն է վերաբերում»,-ասաց նա: 

Վիգեն Քոչարյանը նշեց, թե նախազգուշացումը սահմանափակվում է նրանով, որ ոստիկանության ներկայացուցիչը համապատասխան սուբյեկտին զգուշացնում է իր վարքագծի ոչ ճիշտ լինելու և շարունակման դեպքում հետևանքների վերաբերյալ: 
Ապաստարանի վերաբերյալ Վիգեն Քոչարյանը շեշտեց, որ դա ապահով կացարան է, որտեղ ժամանակավորապես ընտրանքում բռնությունից տուժածները կարող են տեղավորվել մինչև այդ իրենց համար բարդ իրավիճակը կարգավորվի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ