20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Վիճակագրությունը, թե քանի պաշտոնյայի նկատմամբ է քրեական գործ հարուցվել, տպավորիչ է» (տեսանյութ)

Կոռուպցիայի դեմ պայքարը Կառավարության առաջնահերթությունն է. այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Նա չհամաձայնեց, որ հասարակությունը չի անում քայլեր այդ ուղղությամբ: Կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն քայլերից նա համարեց գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացնողների շրջանակների ընդլայնումը գրեթե երկու անգամ, ապօրինի հարստացման քրեականացումը, շփումները ծառայություններ մատուցողի և ստացողի միջև նվազեցումը: Նա ասաց, որ այդ քայլերը չեն կարող չտալ արդյունք և լրջագույն կանխարգելիչ նշանակություն ունեն:

Հարցին, թե իշխանությունն ունի արդյոք բավարար համարձակություն բռնել «կոռուպցիոներների գլխից», նախարարն ասաց, որ երեկ դատախազությունը հրապարակեց ընթացիկ տարվա սկզբում քանի բարձրաստիճան անձանց նկատմամբ է հարուցվել  կոռուպցիոն հանցագործություններով քրեական գործ: «Կարծում եմ, որ վիճակագրությունը բավականին տպավորիչ է: Այնուամենայնիվ կոռուպցիայի դեմ պայքարում առավել կարևոր գործիքը կանխարգելումն է»:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե նախկին բարձրաստիճան պաշտոնյաների կամ նրանց զավակների անվան հետ կապվում են բիզնես ծրագրեր, ովքեր հսկայական միջոցներ ունեն և մյուս կողմից պետական այրերը խոսում են կոռուպցիայի դեմ պայքարի մասին, Դավիթ Հարությունյանն ասաց.«Ես հասկանում եմ,որ կա հանրային բացասական ընկալում՝ հատկապես հաշի առնելով տնտեսական զարգացումը, բայց չեմ կարող համաձայնել, որ եթե ինչ-որ մի պաշտոնյայի զավակ հաջողակ բիզնեսմեն է, ապա անմիջապես չպետք է հեռուն գնացող հետևություններ անել»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ