28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ուրեմն լսի՝ Պետրոսյան. Դատավորը՝«Սասնա ծռեր» -ի անդամին

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր»  11 անդամի գործով դատական նիստը:

Այսօրվա նիստում Հովհաննես Վարդանյանի շահերի պաշտպան՝ Անուշ Մխիթարյանը իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու մասինյ միջնորդություն ներկայացրեց:

Պաշտպանը միջնորդությունը հիմնավորեց այն հանգամանքով, որ իր պաշտպանյալը ինքնակամ հանձնվել է իրավապահ մարմիններին, ունի երիկամների հիվանդություն, որդին էլ գտնվում է նրա խնամիքն և նույն հիվանդությամբ է տառապում:  

Միջնորդության միացան նաև մյուս պաշտպանները: Փաստաբան Արայիկ Պապիկյանը փոխանցեց, որ «Սասնա ծռեր»-ի անդամներ Աշոտ Պետրոսյանը և Արմեն Լամբարյանը այս դեպքում պատրաստ են մեկ միլիոն դոլար գրավ վճարել:

«Ուրեմն լսի՝ Պետրոսյան, երբեք չկասկածես դատավորի արդարությանը»,-Աշոտ Պետրոսյանի ասածը, որպես առաջարկը, որպես հումոր ընկալեց դատավորը:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը խորհրդակցական սենյակից վերադառնալով հայտնեց, որ միջնորդությունը մերժվում է:

Հիշեցնենք, որ  խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ