10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

«Հեռախոսս ծախեցի, որ առանց լույս չմնա երեխան». «Սարի թաղի» գործով կալանավորվածի կին

«Մեր վիճակը գնալով ծանրացավ, բանը հասավ նրան, որ վատառողջ եմ: Դեղերի գումար էլ չունեմ: Մի տարի երկու ամիս է ամուսինս կալանավորված է: Դատական նիստերը անընդհատ հետաձգվում են: Վկաները չեն գալիս»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սարի թաղում հուլիսի 19-ի  դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորված Էդուարդ  Զեյթունյանի կինը՝ Լալա Բերնեցյանը: «Ամուսնուս առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ: […]

Տան պատշգամբում հայտնաբերվել է 70-ամյա բնակչի դին՝ բռնության հետքերով

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Արարատի մարզի 70-ամյա բնակչի մահվան հանգամանքները։ 2017թ. դեկտեմբերի 02-ին՝ ժամը 11-ի սահմաններում, իր տան պատշգամբում հայտնաբերվել է Արարատի մարզի բնակիչ, 1947թ. ծնված Պետիկ Աբրահամյանի դին՝ մարմնական վնասվածքներով։  Արարատի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու տղամարդու մահվան պատճառը, մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները։ Նշանակվել է […]

Կաշառք ստանալու, դրան օժանդակելու և կաշառքի միջնորդության կասկածանքով ձերբակալվել են երեք անձինք

ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, կաշառք ստանալու, ինչպես նաև քաղաքացիների կողմից կաշառքի միջնորդության և կաշառք տալու առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են երեք անձինք, այդ թվում` ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության աշխատակիցներ: Այսպես, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ Շ. Մակոյանը […]

«Սա ուղերձ է ուղղված հասարակությանը» /տեսանյութ/

«Եթե երկրի ղեկավարը պատրաստ է զիջելու Ղարաբաղը, ապա ընդդիմության բոլոր ներկայացուցիչներին պետք է չեզոքացնել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի դատապարտման փաստին, ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը: Պապյանը նկատում է, որ չեզոքացման տարբեր եղանակներ են լիրառվում.«Օրինակ` պաշտոններ տալով  չեզոքացրին մի ամբողջ կուսակցություն, դա Հայ հեղափոխական դաշնակցությունն է, որը […]

Ավազակային հարձակում Հրազդանում. ձերբակալվել է երկու երիտասարդ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են Հրազդանում քաղաքացու նկատմամբ կատարված ավազակային հարձակման հանգամանքները. երկու անձ ձերբակալվել է: Նախնական տվյալներով՝ 2017թ. նոյեմբերի 28-ին ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք Հրազդան քաղաքի բնակելի շենքերից մեկի մուտքում հարձակվել են նույն շենքի բնակիչներից մեկի վրա, ով զբաղվում է ավտոպահեստամասերի վաճառքով։ Մասնավորապես՝ մեկը թիկունքից փայտե մահակով […]

«Չի կարելի հերոսացնել մի մարդու, ով փորձում է ձեռք բարձրացնել հայ զինվորի վրա». արտակարգ իրավիճակ Սեֆիլյանի դատին

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով»  դատաքննության ժամանակ այսօր՝ դեկտեմբերի 1-ին շարունակվում է ամբաստանյալների հարցաքննությունը: Ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանը ցուցմունք տալուց առաջ կարճ հայտարարություն արեց. «Մամուլում այս մի տարվա մեջ անընդհատ շրջանառվում է, որ իմ ցուցմունքների պատճառով է Սեֆիլյանը դատվում: Ինձնից առաջ էլ ձերբակալվողներ են եղել: Նաև ավելացնեմ, որ […]

Երևանում ոստիկանները հայտնաբերել են 28-ամյա «սեռական մոլագարին»

Shamshyan.com-ի տեղեկություններով, նոյեմբերի 30-ին ոստիկանները, ստացված օպերատիվ տվյալները իրացնելիս, Հր. Քոչարի փողոցի թիվ 20 շենքի մոտից ոստիկանության բաժին են բերման ենթարկել Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 28-ամյա Տիգրան Ա.-ին: Վերջինս կասկածվում է 2016 թվականի հոկտեմբերից մինչև այս տարվա նոյեմբերն ընկած ժամանակահատվածում Արաբկիր վարչական շրջանի տարբեր հատվածներում իգական սեռի ներկայացուցիչների մոտ բազմիցս բացահայտ ձեռնաշարժությամբ զբաղվելու մեջ: Գ. […]

«Ինձ ծեծելով ու ջարդելով նման ցուցմունք չէին ստանա».Սեֆիլյանի գործով ամբաստանյալին սպառնացել են

«Լսածս լրիվ անհեթեթություն է և իմ դեմ սարքած թատրոնի մի մաս»,-այսպես է արձագանքել Ժիրայր Սեֆիլյանը, երբ քննիչը նրան ծանոթացրել է Հրայր Թոփչյանի նախաքննական ցուցմունքի հետ:  Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով»  դատաքննության ժամանակ այսօր՝ դեկտեմբերի 1-ին Հրայր Թոփչյանը հայտարարեց, որ իրեն ստպել են ստորագրել արդեն պատրաստի ցուցմունքների տակ: […]

Անի Հովհաննիսյանը բացեց փակագծերը /տեսանյութ/

Ազատություն ստանալու  դիմաց  ՀՔԾ բարձրաստիճան  «Անալիտիկ» կայքի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանին առաջարկել է մեղադրել տարբեր մարդկանց՝ ներառյալս   ՀՀ ԱԺ լրատվական վարչության պետ Արսեն Բաբայանին:  Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Անի Հովհաննիսյանը: Վերջինս նշեց՝  եթե իրեն  նույնիսկ ցմահ ազատազրկեին, ապա մեկ է, հանիրավի չէր մեղադրի մարդկանց:    ««Անալիտիկ» ՍՊԸ-ին խոշոր գումարով տուգանեցին չգրանցված աշխատակիցներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի