Անի Հովհաննիսյանը բացեց փակագծերը /տեսանյութ/
Ազատություն ստանալու դիմաց ՀՔԾ բարձրաստիճան «Անալիտիկ» կայքի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանին առաջարկել է մեղադրել տարբեր մարդկանց՝ ներառյալս ՀՀ ԱԺ լրատվական վարչության պետ Արսեն Բաբայանին:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Անի Հովհաննիսյանը: Վերջինս նշեց՝ եթե իրեն նույնիսկ ցմահ ազատազրկեին, ապա մեկ է, հանիրավի չէր մեղադրի մարդկանց:
««Անալիտիկ» ՍՊԸ-ին խոշոր գումարով տուգանեցին չգրանցված աշխատակիցներ ունենալու համար, պատկերացրեք՝ ես բանտում և ամեն ամիս ՊԵԿ-ից ստանում եմ հերթական տույժն ու տուգանքները վճարելու մասին նամակներ: Աբսուրդն այն աստիճան էր, որ ինձ քողարկված ցանկությունների համար մեղադրանք առաջադրեցին»,- նշեց Անի Հովհաննիսյանը՝ հիշեցնելով՝ իր նկատմամբ հարուցված 4 տարբեր հոդվածներով քրեական գործերից 3-ով իրեն արդարացրել են:
Մանրամասները՝ տեսանյութում: