10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Քրեական գործ` կաշառք ստանալու, կաշառքի միջնորդության փաստերով

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, կաշառք ստանալու, ինչպես նաև քաղաքացիների կողմից կաշառքի միջնորդության և կաշառք տալու առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ: Այսպես, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ Շ. Մակոյանը «B» և «C» կարգերի վարորդական վկայական ստանալու նպատակով դիմել է իր ծանոթ […]

Հեռուստաաշտարակը գրավելուց հետո Սեֆիլյանը պետք է հանդես գար կոչով

 Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվւմ է «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով»  դատաքննությունը:  Արդեն հայտնել ենք, որ գործով ամբաստանյալ Հրայր Թոփչյանը իր դատաքննական ցուցմունքում հերքեց, որ կապ ունի Ժիրայր Սեֆիլյանի քաղաքական ծրագրերի հետ: Նա նշեց, որ նախաքննական ցուցմունքները իրենից ուժով են կորզել: Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը նկատեց, որ ամբաստանյալի նախաքննական և դատաքննական ցուցմունքների մեջ […]

Հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողական միջոցառումների շրջանակում կասեցրել է Շիրակի մարզում գործող հացի արտադրամասի գործունեությունը: Անհատ ձեռնարկատեր Լևոն Ղումաշյանի արտադրամասում խախտվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները, մասնավորապես տեխնոլոգիական գործընթացը կազմակերպվել է ոչ պատշաճ պայմաններում՝ չնորոգված սենյակում, չեն եղել համապատասխան տարաներ ու հացի պահպանման մաքուր դարակաշարեր, չեն իրականացվել վնասատուների դեմ պայքարի անհրաժեշտ միջոցներ, բացի […]

Զենքերը իմն են. Սեֆիլյանի գործով ամբաստանյալը «բացվեց»

«ՀՀ քննչական կոմիտեում իմ ցուցմունքները իրականության հետ որևէ կապ չունեն և դրանք ինձնից կորզվել են պարտադրանքով»,-այսօր՝ դեկտեմբերի 1-ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» դատաքննության ժամանակ հայտարարեց գործով ամբաստանյալ Հրայր Թոփչյանը: Թոփչյանը հավաստեց, որ իր մեքենայում հայտնաբերված զենքերը իրեն են պատկանում. «92-94 թվականից իմ մոտ մնացած զենքերից են ու […]

Սեֆիլյանը ցուցմունք չի տա/տեսանյութ/

 Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ այսօր՝ դեկտեմբերի 1-ին  շարունակվում է  «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» դատաքննությունը: Նշենք, որ այս դատաքննությունը մեկնարկեց մեկ ժամ ուշացումով: Դատարանը գտնվում է ամբաստանյալների հարցաքննության փուլում: Գործով ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանը հրաժարվեց հարցաքննությունից: Այս մասին դատարանին փոխանցեց նրա շահերի պաշտպանը՝ Տիգրան Հայրապետյանը: Սեֆիլյանը չի հասկանում իրեն […]

Վիճաբանությունը տեղի է ունեցել բակում. երիտասարդը կալանավորված է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կալանավորվել է 64-ամյա Գագիկ Հովհաննիսյանի սպանության մեղադրանքով հետախուզվող 27-ամյա երիտասարդը: 2017թ. նոյեմբերի 30-ին Երևան քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կտրած-ծակած մարմնական վնասվածքներով: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի […]

«Ծռեր»-ի դատը ողբերգական կատակերգություն է /տեսանյութ/

«Ի՞նչ հուն, այս հունը ոչ մի լավ տեղ չի տանում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով դիտարկմանը, թե մի քանի ամիս մեկնարկած «Սասնա ծռեր»-ի դատավարությունը վերջապես հունի մեջ է մտել և իրավական գործընթացներ են երևում, ասաց ազատամարտիկ Աղավնի Սահակյանը: Ազատամարտիկը նշում է, որ դատերը վերածվել են «Ողբերգական կատակերգության և առողջ մարդը երբ հետևում է դատավարությանը` հիվանդանում է»: Աղավնի Սահակյանը […]

Ոստիկանները կարող են տեսաձայնագրել և լուսանկարահանել

Կառավարությունը նիստին հավանություն է տվել «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրինագծով հանցագործությունները կանխելիս կամ բացահայտելիս, հասարակական կարգի պահպանությունն, այդ թվում` ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելիս ոստիկանության ծառայողներին իրավունք կվերապահվի օգտագործելու տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ: Միաժամանակ կսահմանվեն պարտադիր նախազգուշացման եղանակները, տեսանյութերը կամ լուսանկարները պահելու առավելագույն […]

Արմեն Սողոյանի եւ մյուսների գործով դատը չի կայացել. Պաշտոնյան երկար ժամանակ կալանավորված է

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր ինդհանուր իրավասության դատարանում կրկին անգամ հետաձգվեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանի եւ նրա ենթակաների կողմից կաշառք ստանալու գործով դատական նիստը Նիստին  չէր ներկայացել ամբաստանյալներից մեկի պաշտպանը: Ըստ մեղադրանքի՝ Արմեն Սողոյանն ընդունել է Ժաննա Հովհաննիսյանին և իրեն ենթակա ԲՍՓ հանձնաժողովների մնացած նախագահներին ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի