20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արմեն Սողոյանի եւ մյուսների գործով դատը չի կայացել. Պաշտոնյան երկար ժամանակ կալանավորված է

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր ինդհանուր իրավասության դատարանում կրկին անգամ հետաձգվեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանի եւ նրա ենթակաների կողմից կաշառք ստանալու գործով դատական նիստը Նիստին  չէր ներկայացել ամբաստանյալներից մեկի պաշտպանը:

Ըստ մեղադրանքի՝ Արմեն Սողոյանն ընդունել է Ժաննա Հովհաննիսյանին և իրեն ենթակա ԲՍՓ հանձնաժողովների մնացած նախագահներին ու նրանցից ստացել առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր առմամբ 1 մլն 528 հազար դրամին համարժեք կաշառք:

Մասնավորապես, Ժաննա Հովհաննիսյանը Արմեն Սողոյանին 2016թ. դեկտեմբերի 22-ին վերջինիս աշխատասենյակում որպես կաշառք տվել է 200 հազար դրամ: Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության վերափորձաքննության բաժնի պետ Արամ Պետրոսյանը 2016թ. դեկտեմբերի 23-ին Սողոյանին տվել է 150 հազար դրամ: Արոնա Սիմոնյանը տվել է 600 ԱՄՆ դոլար կաշառք, Զորիկ Մկրտչյանը՝ համապատասխանաբար 40 հազար եւ 100 հազար դրամ: Երեմ Մարգարյանը, Արմեն Ավետյանը, Լիլա Մանուցյանը, Ժիրայր Պետրոսյանը, Արշավիր Հմայակյանը, Ալլա Թովմասյանը, ըստ մեղադրանքի, Սողոյանին տվել են 100 հազարական դրամ, իսկ Ցիալա Խուդինյանը՝ 150 հազար դրամ: Հանձնաժողովի բժիշկ-փորձագետ Շողիկ Ավետիսյանն էլ Արմեն Սողոյանին 2016թ. հոկտեմբերի 11-ից մինչև դեկտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում որպես խոշոր չափերով կաշառք ստացել է ընդհանուր առմամբ 265 հազար դրամ:

Ամբաստանյալներից միայն Արմեն Սողոյանն ու Արամ Պետրոսյանն են կալանքի տակ, մյուսները ստորագրությամբ ազատ են արձակվել:

Նշենք, որ Արմեն Սողոյանը մինչեւ նախարարություն աշխատանքի անցնելը 2013-2014 թթ. «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի տնօրենի պաշտոնակատարն է եղել, իսկ 2014թ.-ից` «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնի փոխտնօրենը, այդ նույն ժամանակահատվածում Սողոյանը հիմնադրել է Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնը եւ 2015թ. գիտական ղեկավարն է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ