28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Հեռուստաաշտարակը գրավելուց հետո Սեֆիլյանը պետք է հանդես գար կոչով

 Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվւմ է «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով»  դատաքննությունը:

 Արդեն հայտնել ենք, որ գործով ամբաստանյալ Հրայր Թոփչյանը իր դատաքննական ցուցմունքում հերքեց, որ կապ ունի Ժիրայր Սեֆիլյանի քաղաքական ծրագրերի հետ: Նա նշեց, որ նախաքննական ցուցմունքները իրենից ուժով են կորզել:

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը նկատեց, որ ամբաստանյալի նախաքննական և դատաքննական ցուցմունքների մեջ էական տարբերություն կա:

Դատարանը որոշեց հրապարակել Հրայր Թոփչյանի նախաքննական ցուցմունքները:

Նախաքննական ցուցմունքում Հրայր Թոփչյանը նշել է, որ սատարել է Սեֆիլյանին՝ հեղափոխության քայլն անելու համար:

Ամբաստանյալը հայտնում է, որ Ժիրայր Սեֆիլյանին ճանաչում է 2005 թվականից:Վերջինս իրեն ներգրավել է հեղափոխության պատրաստվող խմբի մեջ և ծանոթացրել մոտ երեսուն տարեկան երիտասարդի՝ Հովհաննեսի հետ, ով պետք է ղեկավարեր հեռուստատեսային աշտարակը գրավելու գործողությունը: Ինքը զրուցել է Հովհաննեսի հետ և Սեֆիլյանին հայտնել, որ Հովհաննեսի հեռուստաաշտարակ գրավելու պլանը իրատեսական չէ:

Ըստ պլանի հեռուստաաշտարակը գրավելուց հետո Սեֆիլյանը պետք է հանդես գար կոչով:

«Ժիրայր Սեֆիլյանը բազմիցս ասել է, որ իր զինված խմբերի միջոցով պատրաստվում է գրավել ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտներ: Ես ինքս նրա զինված խմբերից մեկի ղեկավարն եմ եղել: Սեֆիլյանը ինձ տվել է իրկու ինքնաձիգ և փամփուշտներ:Սեֆիլյանի նպատակը եղել է զինված հարձակումների միջոցով իշխանափոխություն անելը»,-նշում է ամբաստանյալը:

Հիշեցնենք, որ գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելու մեջ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ժիրայր Սեֆիլյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։ 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ