07 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Հաշվեհարդար է. Եղնուկյանի պաշտպանը կրիկն դիմեց դատավորին

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվում է  «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը:

Կարո Եղնուկյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդություն ներկայացրեց:

Հայրապետյանը նշեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ հաշվեհարդար է իրականացվում և մի քանի հիմնավորում բերեց՝ ապացուցելով, որ Եղնուկյանը կապ չունի իրեն առաջադրված մեղադրանքի հետ:

Հիշեցնենք, որ  խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ