Զանգվածաբար թալանում են մեքենաները. ոստիկանությունը «փայ» ունի. Հրապարակ
Չարենցավանում շաբաթ օրը երեկոյան կրկին ավտոմեքենաներ են թալանել: Կիրակի առավոտյան մարդիկ զարթնել են ու տեսել իրենց մեքենաները թալանված: Նախնական տեղեկություններով՝ մեկ տասնյակից ավելի մեքենաների մասին է խոսքը: Սեքենաները կանգնած են եղել բակերում, որոշները՝ անգամ կենտրոնական փողոցներին մոտ: Գողերը մեքենաներից տարել են ինչ հնարավոր է՝ հիմնականում ապակին կոտրելու միջոցով, մագնիտոֆոն, գումար, օծանելիք, արժեքավոր իրեր, այն ինչ հայտնաբերել են մեքենայի սրահում: Որոշ մեքենաների դեպքում վնասն ավելի մեծ է եղել՝ անվադողեր, գազի բալոն, մարտկոց:
Սեքենաներից մեկից էլ, բացի փողից ու արժեքավոր իրերից, նաեւ խանութի բանալիներ են հանել: Հետո գտել են այդ խանութն ու գողություն կատարել նաեւ խանութից: Այսինքն՝ ակնհայտ է, որ լավ տեղեկացված են եղել՝ ում մեքենան արժի թալանել, կամ որ մեքենայի տերը մի քանի փողոց այն կողմ նաեւ խանութ ունի եւ այլն: Այսպես ներկայացրին մեզ չարենցավանցիները շաբաթ-կիրակի օրերին տեղի ունեցածը: Ի դեպ, մարդիկ նկատել են, որ գողությունները տեղի են ունենում գրեթե ամեն շաբաթ օր: Բայց Չարենցավանի ոստիկանությունում երջանիկ անտեղյակության մեջ են՝ ոչ լսել են, ոչ տեսել:
Չարենցավանի ոստիկանության հերթապահը մեր հարցը լսեց, մատյանում երկար տնտղեց, հետո պատասխանեց. «Չէ, չունենք մենք գողություն՝ ոչ ահազանգ, ոչ էլ հաղորդում»: Սինչդեռ ուղղակի անհնար էր, որ մի փոքրիկ քաղաքում ոստիկանությունը լսած չլիներ նման դեպքի մասին: Այս տարվա հունվարին էլ էին Չարենցավանում կազմակերպված մի խմբի կողմից ավտոմեքենաների շղթայական գողություններ տեղի ունեցել:
Մի քանի անգամ գրելուց ու բարձրաձայնելուց հետո վերջապես հայտարարեցին, որ ինչ-որ կազմակերպված խումբ են հայտնաբերել, որը Չարենցավանում եւ Կոտայքի մարզի մի քանի քաղաքներում մեքենաներ էր թալանում: Անցան ամիսներ՝ գողությունները նույն ձեռագրով վերսկսվեցին ու շարունակվում են, բայց որեւէ տեղաշարժ դրանց բացահայտման ուղղությամբ չկա: Չարենցավանի ոստիկանապետին էլ փոխեցին, էլի սայլը տեղից չշարժվեց: Ի դեպ, եթե ոստիկանությունը սպասում է, որ գողացված մեքենաների տերերն իրենց մոտ միտինգ անեն, չի լինելու, քանի որ շատ տուժողներ անգամ հաղորդում չեն տալիս, որովհետեւ մի մասը գողական մտածելակերպ ունի՝ ոստիկանություն դիմելը պատիվ չի բերում, մի մասն էլ ուղղակի չի վստահում, որովհետեւ տեսնում են՝ չի բացահայտվում, իզուր ինչու դիմեն:
Երբեմն էլ տուժողները դիմում են ոչ թե ոստիկանությանը, այլ քրեական տարրերին, գողական-ներին, եւ նրանք են զբաղվում գողացածը հետ բերելու գործով: Իսկ Չարենցավանի ոստիկանությունն ուղղակի անգործության է մատնված՝ իրենց քթի տակ ամիսներ շարունակ մեքենաներ են թալանում, այն էլ՝ կենտրոնական փողոցներից, ու իրենք տեղյակ չեն:
Մինչդեռ ոստիկանության օպերատիվ խումբն իբրեւ թե 24 ժամ ծառայություն է իրականացնում, «Վիլիսով» շրջում են քաղաքում: Այ, որ ժամը 12-ից հետո մեքենան չկանգնեցնեն մի տեղ ու չքնեն մեջը՝ անունը դնելով, թե հսկողություն են իրականացնում, երեւի կկարողանան բռնել գողերին:
Մյուս կողմից էլ՝ խորը կասկած կա, որ ոստիկանությունն ինքը մասնակցություն ունի այս գողությունների մեջ, եւ որ ոստիկանները «փայ» ունեն այդ ավարից, հակառակ դեպքում այսպիսի պարզունակ գողությունները բացահայտելը ժամերի հարց է: Իսկ կասկածները հիմնավորվում են նաեւ օրերս ՀՔԾ-ի տարածած հաղորդագրությամբ, որտեղ ասվում է.
«ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը, նույն բաժանմունքի պետն ու Նաիրիի բաժնի պետի տեղակալը, նախնական համաձայնությամբ, հանցագործությունների բացահայտման ցուցանիշները բարձր ներկայացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել են պաշտոնեական դիրքն ու թաքցրել իրենց կողմից սպասարկվող տարածքում կատարված հանցագործության դեպքը»:
Խոսքն այս դեպքում Եղվարդի մասին է, բայց ինչով է պակաս նույն Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքը: Հիշեցնենք, որ մոտ երկու ամիս առաջ էլ գրել էինք, որ Չարենցավանին կից Արջաձոր համայնքից 18 գլուխ խոշոր եղջերավոր անասուն էին գողացել:
Այդ մասին հաղորդում էին տվել ոստիկանության Չարենցավանի բաժին, բայց մինչ օրս որեւէ մեկը գողության հետքի վրա անգամ դուրս չի եկել: հսկ Սերժ Սարգսյանը թող ոստիկանությանը շարունակի քննադատել վատ աշխատելու, հանցագործությունները չբացահայտելու համար;
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: