03 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Սկսել են խոսե՞լ Մարգարի դեմ /վիդեո/

 Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի, գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանի, ՃՈ աշխատակիցներ Արա Լեւոնյանի եւ Սամվել Մախմուրյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Հիշեցնենք, որ նրանք մեղադրվում են պետությանը խոշոր  չափերի վնաս հասցնելու մեջ, մասնավորապես, ըստ մեղադրանքի, յուրացրել են մեծ քանակությամբ բենզին: Նախ դատավոր Մխիթար Պապոյանը հրապարակեց […]

“Շամշյանը պատգամավորից բեթար ա …”. Մարգար Օհանյանի դատավարությունը շարունակվում է

Կենտրոն եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դահլիճում այս պահին շարունակվում է ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի դատավարությունը: Մինչ դատական նիստը սկսվելը դատավարությանը ներկա գտնող քաղաքացիները լրագրողներին հորդորեցին տեսախցիկներն այնպես տեղադրել, որ տեսնեն Մարգար Օհանյանին, որի համար դահլիճ են գալիս: Դատական կարգադրիչները իրենց հերթին փորձեցին լրագրողներին նկատողություն անել, ինչին հետեւեց ֆոտոլրագրող Գագիկ […]

83-ամյա տատիկին բռնաբարողին` հինգուկես տարի. Առավոտ

Լոռու մարզի Լեջան գյուղում ծնված, Կողբում ժամանակավորապես բնակվող, 26-ամյա ամուրի Արեն Սարուխանյանին` Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը , ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասով, 138 հոդվածի 1-ին մասով եւ 147 հոդվածի 1-ին մասով դատապարտեց հինգուկես տարվա ազատազրկման: Այս մասին գրում է “Առավոտ” օրաթերթը: Արեն Սարուխանյանը 2011-ի հոկտեմբերի 16-ին, ժամը 23-ի սահմաններում, գտնվելով ոգելից խմիչքների […]

Նարեկից ու Դավթից հետո` Մանե, Միլենա, Մարի…

Հայաստանում 2011 թ. ծնվել է 43.1 հազ. երեխա` 23.1 հազ. տղա եւ 20 հազ. աղջիկ: Նորածին տղաներին շնորհվող ամենատարածված անուններն են եղել Նարեկը (1194) եւ Դավիթը (1113): Երրորդ տեղում Գոռն է` 786 նորածին արժանացել է այդ անվանը: Առաջին տասնյակում են նաեւ Հայկ, Էրիկ, Տիգրան, Արման, Ալեն, Ալեքս եւ սամվել անունները: Նշենք, որ Նարեկ, Դավիթ եւ […]

Պաշտպանության նախարարը մեկ անգամ միջնորդել է. Ժամանակ

“Ժամանակ” օրաթերթի հարցին` հնարավոր է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի միջնորդությամբ սպա Արտակ Նազարյանի գործով դատավարությունը տեղափոխվի Երեւան, նախարարի խոսնակ Դավիթ Կարապետյանը պատասխանել է. “Նախորդ անգամ նախարարի միջնորդությամբ դատավարությունը Տավուշի մարզից տեղափոխվեց Երեւան, բայց այս պահին այդպիսի հարց չի քննարկվում”: Խոսնակը նաեւ ասել է, որ հայտնի չէ, թե նման հարց կքննարկվի, թե ոչ:

7 հազար արձանագրություն` արագաչափերի շնորհիվ. Հայկական ժամանակ

Հունվարի 16-ից Երեւանի փողոցներում տեղադրված արագաչափ սարքերը գործածության աոաջին 15 օրերի ընթացքում արագության գերազանցման շուրջ 7 հազար դեպք են գրանցել, դրանց հիման վրա կազմվել է նույնքան արձանագրություն: Այս մասին “Հայկական ժամանակ”-ին ասել է Ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ Արման Չիլինգարյանը: Նրա հաշվարկներով, 7 հազար արձանագրություններով սահմանված տուգանքների ընդհանուր չափը կազմում է մոտավորապես 84 միլիոն դրամ:

Հայաստանում ինքնասպան լինողների գերակշիռը մասը տղամարդիկ են

Ըստ Հայաստանի վիճակագրական ծառայության, անցած տարի` հանրապետությունում արձանագրվել են ինքնասպանության եւ ինքնասպանության փորձերի 647 դեպք: Դրանք, 2010թ. համեմատ աճել են 9.3%-ով: Արձանագրված դեպքերից 195-ը կազմել են ինքնասպանությունները, որոնք 2010թ. համեմատությամբ  նվազել են 13.3%-ով: Ինքնասպանություն գործածների գերակշռող մասի տարիքը տատանվել է 30-65 /55.4%/ եւ 65 ու բարձրի /23.1%/ շրջանում: Իսկ ինքնասպանության փորձերի դեպքերը 2010թ. համեմատ աճել […]

Աղջիկների մարմնավաճառության գումարները վայելում է՝ թանկարժեք մեքենա է քշում …

Հայաստանի քաղաքացի Համլետ Դավթյանի շահագործման նպատակով մարդկանց հավաքագրելու, սեռական շահագործման մեջ դնելու եւ պահելու առթիվ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում 2010 թ. նոյեմբերի 28-ին քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 132 եւ մի քանի  հոդվածների հատկանիշներով: Էջմիածնի “Ջիու-Ջիութսու” մարզարվեստի մարզիչ Համլետ Դավթյանը 2002թ-ից աշխատանքի անցնելով`  սկսել է սիրահետել ակումբ […]

Քաղաքական կոնյուկտուրայից բխող վտանգավոր քայլ է. Դավիթ Հարությունյանը առաջարկեց մերժել “Լյուստրացիայի մասին” նախագիծը

“Նման նախագիծ ընդունել ուղղակի չի կարելի”,-այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում “Ժառանգության” ներկայացրած “Լյուստրացիայի մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը: Նմանատիպ նախագծերը , Դավիթ Հարությունյանի խոսքով, ծառայում են որպես գործիք ցանկացած ընդդիմախոսի դեմ: “Սա իսկապես շատ վտանգավոր երեւույթ է հատկապես փոքրիկ հասարակությունում, որտեղ սոցիալական կապերը շատ մեծ են”,-ասաց նա: Դավիթ Հարությունյանի դիտարկմամբ, […]

”Սա օրենք չէ ՀՀ անցյալի մասին, սա օրենք է ՀՀ ապագայի մասին”. Ստյոպա Սաֆարյանը` “Լյուստրացիայի մասին” նախագծից

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այս պահին քննարկվում է “Ժառանգության” ներկայացրած “Լյուստրացիայի մասին օրինագիծը: Այն ներկայացնում է “Ժառանգության” պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը: ”Սա օրենք չէ ՀՀ անցյալի մասին, սա օրենք է ՀՀ ապագայի մասին”,-հայտարարեց Ստյոպա Սաֆարյանն ու ներկայացրեց “Ժառանգության” հեղինակած նախագիծը: Ըստ այդմ, հիմնական խնդիրը պետք է լինի սահմանել այն պաշտոնների ցանկը, որոնք պետք է ընկնեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի