13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Գոհարից հետո ԱԺ-ն կազատվի երգչուհի-փորձագետներից

Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի հրամանով աշխատանքից ազատվել է ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը: Նա արդեն 20 տարի է աշխատում է խորհրդարանում:  Գ. Պողոսյանը “Ժողովուրդ” օրաթերթին ասել է, որ աշխատանքից բացակայել է հիվանդության պատճառով եւ արտասահմանում է եղել: Բնականաբար անաշխատունակության թերթիկ ունեցել է: Ծառայողական քննություն է նշանակվել, սակայն Գ. […]

Մուտքը դեպի մանկատուն դժվարացնելու ենք, ելքը մանկատնից` հեշտացնելու . սոցապնախարար

ՀՀ-ում այս տարի երեխաների իրավունքների պաշտպանության ազգային ծրագիր կմշակվի: Նախորդ տարի այս ուղղությամբ որոշակի քայլեր իրականացվել են, որոնք շարունակվելու են: Այսօր լրագրողներին իր ղեկավարած  ոլորտի առաջնահերթությունները ներկայացնելիս ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը: Նա նշեց, որ նախորդ տարի ուսումնասիրություն է կատարվել մանկատներում եւ գիշերօթիկ հաստատություններում այն երեխաների առնչությամբ, որոնք չպետք է հայտնվեն […]

Փետրվարի 17-ին Թամամյանի դատն է

Կենտրոն եւ  Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը  ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ–մայոր Հովհաննես Թամամյանի գործով դատական առաջին նիստը նշանակել է փետրվարի 17-ին: Այս մասին Aravot.am-ին տեղեկացրել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես  Թամամյանի հետ մեղադրվում է  Երեւան […]

Մանկապիղծի վիրահատությունը հետաձգվել է. Հայացք

Սերոբ Տեր-Պողոսյանի վիրահատությունը, ըստ “Հայացք” օրաթերթի, երկուշաբթի տեղի չի ունեցել, քանի որ ուրբաթ նա պետք է մասնակցի դատական գործընթացի: “Եթե մանկապիղծի մոտ այս ընթացքում սուր երեւույթներ չնկատվեն, ապա նրան կվիրահատեն հաջորդ շաբաթ”,-գրում է թերթը` հիշեցնելով, որ Սերոբ Տեր-Պողոսյանը պետք է ներակայա առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճռի դեմ իր վերաքննիչ բողոքի քննությանը:

ՀՀԿ-ում Օսկանյանին քաղաքական թոշակառու են համարում

Henaran.am-ի խնդրանքով մեկնաբանելով` Հայաստանի նախկին արտգործանախարար Վարդան Օսկանյանի այն հայտարարությունը, թե  իր եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ իր ներգրավվածության մասին խոսակցություններն անհիմն չեն, Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն ասաց, որ յուրաքանչյուրն ինքն է ընտրում թե որ քաղաքական ուժի հետ է շարժվելու: “Օսկանյանի խնդիրն է դա, ու թերեւս  ինքն  որոշել է,  թե ում հետ է […]

Ոստիկանապետ Գասպարյանը նախապատրաստվում է, կադրերը՝ ՛՛ ախ քաշում՛՛

 Սյունիքի ոստիկանները նախապատրաստվում են դիմավորելու  հանրապետության թիվ 1 ոստիկանին` գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին: Ըստ որոշ տեղեկությունների, Գասպարյանը  դժգոհ է Սյունիքից եւ մտադիր  է աշխատանքից ազատել ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Վախթանգ Ավագյանին, ով նշանակվել է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով: Henaran.am-ի ունեցած տեղեկություններով, ոստիկանապետը բարձրաստիճան պաշտոններում նշանակում է այն մարդկանց, որոնց ժամանակին ազատել է նախկին ոստիկանապետը: […]

Քաղաքապետարանի պատասխանը Մաշտոց-Կողբացի հատվածում կրպակներ տեղադրելու դեմ բողոքող քաղաքացիներին

Այսօր ‘’Մենք ենք այս քաղաքի տերը’’ և ‘’Մեր քաղաք’’  հանրային քաղաքացիական նախաձեռնությունները  հաղորդագրություն են տարածել, որում մասնավորապես ասված է. ‘Վերջին օրերին Երևանի բնակիչներն ականատես եղան, թե ինչպես Աբովյան փողոցի մայթերին կառուցված խանութներն ու կրպակները Երևանի քաղաքապետարանի որոշմամբ ապամոնտաժվեցին: Սակայն, երկու օր առաջ մեզ հայտնի դարձավ, որ Աբովյան փողոցից ապամոնտաժված կառույցները տեղափոխվել են Արամի և Բյուզանդի […]

Նախկին դատավորին փաստաբանի կարգավիճակում չե՞ն վստահում

Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի արդեն նախկին դատավոր Լեւիկ Պողոսյանը ստացել է փաստաբանի  արտոնագիր եւ այսուհետ զբաղվելու է փաստաբանական գործունեությամբ: Հիշեցնենք, որ անցած տարի  հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ էր հարուցել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու փաստի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին եւ 314 հոդվածի հատկանիշներով:  Իսկ Լ. […]

Լեւոն Զուրաբյանը սպառնաց լրատվամիջոցներին

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը քիչ առաջ լրագրողների հետ հանդիմանը հայտարարեց, որ ասուլիսի ավարտից հետո, որը դեռ ընթացքի մեջ է, կայանալու է քաղխորհրդի նիստը, որում կուսակցությունները ներկայացնելու են իրենց տեսակետները: ՀԱԿ համակարգողի խոսքով, համամասնական ցուցակների հարցը դեռեւս չի քննարկվել, թեեւ  առանձին կուսակցություններ ներկայացրել են իրենց տեսակետները համամասնական ցուցակների հարցում: Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ “վերջերս շատ լրատվամիջոցներ […]

Արտակ Նազարյանի գործով ամբաստանյալների պաշտպանները միացել են տուժող կողմի փաստաբաններին

2010թ. հուլիսի վերջին Տավուշի մարզի “Մեհրաբ” զորամասի մարտական հենակետերից մեկում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով դատավարության  արտագնա  նիստը`  դատավոր Սամվել Մարդանյանի որոշմամբ  Երեւանից նորից տեղափոխվել է  Իջեւան: Նշենք, որ ըստ նախաքննական մարմնի, Արտակը ինքնսպանություն է գործել, բայց Արտակի  հարազատները պնդում են, որ դա սպանություն է եղել: Դատարանում արդեն վկաներից մեկը ասել է, որ Արտակ Նազարյանի նկատմամբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի