25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հարսին խոշտանգումների ենթարկած սկեսուրի կալանքը շարունակվում է

Հայկանուշ Միքայելյան

Հարսին` Մարիամ Գեւորգյանին պարբերաբար  բռնության եւ խոշտանգումների ենթարկած սկեսուրը` Հայկանուշ Միքայելյանի նախնական կալանքը շարունակվում է:  Հիշեցնենք, որ նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել 2010թ. հոկտեմբերից եւ նա հետախուզման մեջ էր:

Միայն անցած տարվա  դեկտեմբերի 14-ին Հայկանուշ Միքայելյանը ձերբակալվեց  Սանկտ Պետերբուրգում եւ տեղափոխվեց Հայաստան:

Ինչպես  Henaran.am-ին տեղեկացրեց Մարիամ Գեւորգյանի փաստաբան Մնացական Սարգսյանը, գործը դեռ նախաքաննության փուլում է: “Նշանակված են դատաբժշկական փորձաքննություններ, սպասում ենք եզրակացություններին: Միայն դրանից հետո գործի հետագա ճակատագիրը պարզ կլինի”,-ասաց Մ. Սարգսյանը:

Հարսին խոշտանգած սկեսուրին առաջադրվել է մեղադրանք ՀՀ Քրօրենսգրքի միանգամից 2 հոդվածներով`  112 /դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը / եւ 118`/Ծեծ/  հատկանիշներով: Խոշտանգումներին եւ ծեծին մասնակցել է   Մարիամ Գեւորգյանի ամուսինը` Դավիթ Զիրոյանը, որի մեղավորությունը դատարանը հաստատել էր, եւ նա համաներմամբ  ազատ էր արձակվել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ