13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Հայաստանում ինքնասպան լինողների գերակշիռը մասը տղամարդիկ են

Ըստ Հայաստանի վիճակագրական ծառայության, անցած տարի` հանրապետությունում արձանագրվել են ինքնասպանության եւ ինքնասպանության փորձերի 647 դեպք: Դրանք, 2010թ. համեմատ աճել են 9.3%-ով: Արձանագրված դեպքերից 195-ը կազմել են ինքնասպանությունները, որոնք 2010թ. համեմատությամբ  նվազել են 13.3%-ով:

Ինքնասպանություն գործածների գերակշռող մասի տարիքը տատանվել է 30-65 /55.4%/ եւ 65 ու բարձրի /23.1%/ շրջանում: Իսկ ինքնասպանության փորձերի դեպքերը 2010թ. համեմատ աճել են 23.2 %-ով եւ կազմել 452, որոնց կազմում գերակշռել են` 30-65 /47.3%/ եւ 18-29 տարեկանները /35.8%/: Երկու դեպքում էլ գերակշռում է արական սեռը:

Ըստ սոցիալական կարգավիճակի եւ զբաղվածության, ինքնասպանության ու ինքնասպանության փորձերի դեպքերի 56.7%-ն արձանագրվել են գործազուրկների եւ 16.5%-ը` թոշակառուների խմբերում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ