02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Հարսին խոշտանգումների ենթարկած սկեսուրի կալանքը շարունակվում է

Հարսին` Մարիամ Գեւորգյանին պարբերաբար  բռնության եւ խոշտանգումների ենթարկած սկեսուրը` Հայկանուշ Միքայելյանի նախնական կալանքը շարունակվում է:  Հիշեցնենք, որ նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել 2010թ. հոկտեմբերից եւ նա հետախուզման մեջ էր: Միայն անցած տարվա  դեկտեմբերի 14-ին Հայկանուշ Միքայելյանը ձերբակալվեց  Սանկտ Պետերբուրգում եւ տեղափոխվեց Հայաստան: Ինչպես  Henaran.am-ին տեղեկացրեց Մարիամ Գեւորգյանի փաստաբան Մնացական Սարգսյանը, գործը դեռ նախաքաննության փուլում է: “Նշանակված […]

Տիգրան Կարապետիչի հույսը “ադամանդներն” են. Ավանգարդ

“Ավանգարդի” տեղեկություններով, Տիգրան Կարապետիչը, մանրամասն ծանոթանալով Երեւանի բոլոր մեծամասնական ընտրատարածքներում առաջադրվել պատրաստվող թեկնածուների ցանկին, եզրակացրել է, թե ինքը որտեղ էլ առաջադրվի ոչ միայն հաջողության հասնելու հույս չի կարող ունենա, այլ չափազանց փոքր թվով քվեներ կստանա: Այսուհանդերձ, “Ժողովրդական կուսակցության” ղեկավարը ոչ մի կերպ չի ցանկանում հետ կանգնել ոչ միայն հարազատ կուսակցությունով, այլ անհատապես առաջադրվելու իր նախնական […]

“Բանգլադեշցի Համոյին”` նոր մեղադրանք. Հայկական ժամանակ

Ըստ թերթի` հունվարի 19-ին կալանավորված Աշոտ Ավետիսյանի` “Բանգլադեշցի Համոյի”  մեղադրանքը երեկ ծանրացվել է: Եթե մինչ այժմ նրան սպառնում էր մինչեւ 5 տարվա ազատազրկում, ապա հիմա` մինչեւ 3-7 տարվա ազատազրկում: Այս մասին թերթին հայտնել է ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը:Ի սկզբանե Ավետիսյանը մեղադրվում Էր ՀՀ ՔՕ 258 հոդվածի 3-րդ մասով (խուլիգանություն […]

Ֆրանսիայի սենատորները պահանջում են արգելափակել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

Ֆրանսիայի Սենատի մի խումբ անդամներ երեքշաբթի օրը դիմել են երկրի Սահմանադրական խորհուրդ՝ պահանջելով արգելափակել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: ”Ամերիկայի ձայն” ռադիոկայանը վկայակոչելով “Ֆրանս պրես”-ին` նշում է, որ  ձախակողմյան կուսակցություններին հարող սենատորները հայտնել են, որ իրենք հավաքել են օրինագծին դեմ հանդես եկող 72 սենատորների ստորագրությունը: Օրինագծի համապատասխանությունը երկրի սահմանադրության պահանջներին ուսումնասիրելու նպատակով այն Սահմանադրական խորհրդի […]

Մրգահովտցի երիտասարդը դանակահարել է իր կնոջ հետ պարող տղամարդուն

Henaran.am-ի  տեղեկություններով, Վեդի քաղաքում  կիրակի հունվարի 29-ին տեղի ունեցած հարսանիքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել: Խանդից դրդված մրգահովտցի երիտասարդը դանակահարել է իր կնոջ հետ պարողին: Ի դեպ, պարողը կնոջ հեռավոր ազգականն է եղել: “Դա կապ չունի, պիտի ինձանից թույլատվություն խնդրեր՞,- ասել է խանդոտ երիտասարդը: Ոստիկանությունում հաստատեցին մեր տեղեկությունը, նշելով, որ դանակից ստացված վնասվածքներով Արտաշատի հիվանդանոց […]

Պահքի մեջ գտնվող գլխավոր ոստիկանապետը բարկացել է

Այսօր՝ հունվարի 31-ին կայացած ոստիկանության կոլեգիայի նիստում, Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մեկ անգամ եւս հիշեցրել է, որ ոչ մեկը զերծ չի կադրային փոփոխությունների մահակի տակ ընկնելու ռիսկից: Մասնավորապես ոստիկանապետը հրապարակավ բարկացել է Դիլիջանի ոստիկանապետ Կամո Ցուցուլյանի վրա, ով մոտ մեկ ամիս է, ինչ նշանակվել է: Ոստիկանապետի գնահատմամբ, ոստիկանության 70 տոկոսը “նորմայի” մեջ է, […]

“Էթիկայի” դասեր կանցնեն

Հունվարի 27-ից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հաստատած ծրագրին համապատասխան “Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ”-ը սկսել է նոտարի թեկնածուների ուսուցման դասընթացները: Դասընթացներին մասնակցում են նոտարական գործունեության ստաժավորում չանցած, նոտարի որակավորման քննության որակավորման վկայական ստացած անձինք: Ուսուցման դասընթացի ընդհանուր տևողությունը 3 ամիս է: Դասընթացը բաղկացած է 120 ակադեմիական ժամից` ներառյալ պրակտիկան: Դասավանդվող առարկաների շարքում են “Նոտարական […]

Դեսպանը կարևորել է ընտրական գործընթացում Պաշտպանի գրասենյակի դերը

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի նորանշանակ դեսպան Քեթրին Ջեյն Լիչը կարևորելով Պաշտպանի գրասենյակի դերը մարդու իրավունքների պաշտպանության և ընտրական գործընթացներում, այցելել է Պաշտպանի գրասենյակ և հանդիպել ՀՀ Մարդու իրավքունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության և խթանման վերաբերյալ մի շարք հարցեր, ինչպես նաև առաջիկա խորհրդարանական ընտրությունները և Պաշտպանի ներգրավվածությունը ընտրական գործընթացներում: Henaran.am-ին […]

ՄԻՊ գրասենյակը ոչ հերքում է, ոչ` մեկնաբանում

Henaran.am –ի տեղեկություններով, ՀՀ մարդու իրավուքների պաշտպան Կարեն Անդրեասյանը պատրաստվում է իրեն տեղակալներ նշանակել: Ուշագրավ է, որ օմբուդսմենն արդեն ունի մեկ գլխավոր խորհրդական եւ եւս երեք խորհրդականներ: Կարեն Անդրեասյանը նաեւ մեկ օգնական ունի: Թե ինչու այսքան խորհրդականներով եւ օգնականով շրջապատված Կարեն Անդրեասյանն զգացել է նաև  տեղակալների կարիք, դժվար է ասել: Ուշագրավ է, որ  Henaran.am –ի այս տեղեկությունը […]

ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստ Տիգրանը “անկարգ” էր դատարանում

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանն ՀԱԿ-ի ակտիվիստների՝ Տիգրան Առաքելյանի, Դավիթ Քիրամիջյանի, Սարգիս Գեւորգյանի, Արտակ Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննության ժամանակ  ստիպված էր սանկցիա կիրառել Տիգրան Առաքելյանի դեմ` նրան հեռացնելով նիստերի դահլիճից:  Սակայն հաջորդ նիստին `փետրվարի 2-ին նա իրավունք կունենա մասնակցել դատավարությանը: Դատարանն այսօր շարունակեց լսել տուժողներին: Հիշեցնենք, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի