13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Կալանավորվել է “Հայկական ժամանակի” լրագրող Հայկ Գեւորգյանը

Այսօր  կալանավորվել է “Հայկական ժամանակ” օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանը: Ինչպես Henaran.am-ին փոխանցեցին թերթի խմբագրությունից, Հայկը տնից դուրս է եկել աշխատանքի գալու նպատակով, սակայն անհայտ անձինք ոլորելով նրա ձեռքերը, մեքենա են նստեցրել:

Ավելի ուշ պարզվել է, որ նրան տարել են ոստիկանության Կենտրոնի բաժին:  Խմբագրությունից նաեւ տեղեկացրին, որ ըստ իրենց հասած տեղեկությունների՝ Հայկը հունվարի 23-ից հետախուզման մեջ է եղել:

“Բայց ինչ հետախուզման մասին է խոսքը, Հայկ Գեւորգյանն ամեն օր աշխատանքի էր գալիս, հոդվածներ էր գրում եւ տակն էլ ստորագրում”,-ասացին խմբագրությունից` ավելացնելով, որ հետախուզման մեջ գտնվողին հայտնաբերելու դեպքում նա համարվում է կալանավորված:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությանից Henaran.am-ին հայտնեցին, որ  Հայկ Գեւորգյանը հետախուզման մեջ է եղել հունվարի 23-ից ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասի (Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) եւ 244 հոդվածի (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) մեղադրանքներով:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ