03 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Հայկը բանտում “3 հրաշալի օր” է անցկացրել

“Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվելուց հետո “Հայկական ժամանակ” օրաթերթի թողարկման պատասխանատու, լրագրող Հայկ Գեւորգյանը պատասխանել է ՔԿՀ-ի դիմաց հավաքված լրագրողներին հարցերին եւ ասել է, որ “երեք հրաշալի օր  է անցկացրել”: Հայկի խոսքով, բռնություն նրա նկատմամբ չի կիրառվել,շփվել է տարբեր մարդկանց հետ, որոնց մասին առաջիկայում կգրի: Ինչ վերաբերում է դեպքին, որի պատճառով Հայկ Գեւորգյանին մեղադրանք է […]

Հայկին ազատ արձակեցին` խափանման միջոցը փոխված է

Henaran.am-ն արդեն տեղեկացրել է, որ հնարավոր է այսօր դատարանը փոխի “Հայկական ժամանակ” օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանի խափանման միջոցը եւ կկիրառվի ստորագրություն` չհեռանալու մասին: Քիչ առաջ Երեւան Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը որոշեց փոխել Հայկական ժամանակ օրաթերթի թղթակից Հայկ Գեւորգյանի խափանման միջոցը, եւ նրան ազատ արձակել: ՀՀ Գլխավոր դատախազությունը այս առնչությամբ տարածել է հետեւյալ հաղորդագրությունը. […]

Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը դատական հայցով դիմելու է Ֆրանսիայի Հանրապետության Սահմանադրական խորհուրդ:

Ֆրանսիայի Հանրապետության Սենատում ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունման փաստը բոլոր հայկական հասարակական եւ պետական կառույցների կողմից իրենց վերագրելու փորձեր եղան: Հաղթանակի եւ ցնծության զգացողությունը, սակայն, կարճ տեւեց, իսկ ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի պաշտպանության խնդիրը մնաց ցպահանջ: Այդպես էլ այս վճռական պահին հայկական հասարակական եւ պետական կառույցները չկարողացան հաղթահարել սեփական բարդույթները առաջացած խնդրի վերաբերյալ, որի արդյունքում […]

Ի պաշտպանություն Հայկ Գեւորգյանի

“Ազատ դեմոկրատներ” կուսակցությունը մեծապես կարևորում է արդարության և ազատության իրավունքների լիարժեք կիրարկումը: Այդ համատեքստում կուսակցությունը տարակուսանք է արտահայտում լրագրող Հայկ Գևորգյանի ձերբակալության առիթով և պահանջում բոլոր պատասխանատու մարմիններից  վարույթի լիակատար արդարություն և թափանցիկություն: Նաև վստահ ենք, որ Հայկ Գևորգյանը, գտնվելով ազատության մեջ, որևէ կերպ չի խոչընդոտի գործի քննության ընթացքին: Լիահույս ենք, որ չի սահմանափակվի ազատ […]

Լրագրող Հայկ Գեւորգյանի խափանման միջոցը կփոխվի՞

Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, այսօր դատարանը կփոխի “Հայկական ժամանակ” օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանի խափանման միջոցը եւ կկիրառվի ստորագրություն` չհեռանալու մասին: Հիշեցնենք, որ նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 242 հոդվածի 1-ին մասի` “Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել […]

Նախագահը` կալանավորված լրագրողի մասին

Ծաղկաձորում ՀՀԿ կանանց խորհրդի հավաքին, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը դիմել է  երկրի ղեկավարին` “Հայկական Ժամանակ”-ի լրագրող Հայկ Գեւորգյանի կալանավորման հարցով: “Պարո´ն նախագահ, երեկ ստացանք լրագրող Հայկ Գեւորգյանի ձերբակալության մասին տեղեկատվությունը, ինչի մասին ոստիկանությունը նաեւ համապատասխան մանրամասներ է հրապարակել: Մինչ այս հանդիպումը մենք` մի խումբ կին հանրապետականներով քննարկում էինք տեղի ունեցածը եւ […]

ՀԱԿ-ը` պաշտպանում է լրագրող Հայկ Գեւորգյանին

ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. ‘Փետրվարի 3-ին կալանավորվել է “Հայկական ժամանակ” օրաթերթի գլխավոր խմբագրի տեղակալ, ճանաչված լրագրող Հայկ Գեւորգյանը: Ոստիկանության հիմնազուրկ բացատրություններն արդեն իսկ վկայում են, որ Հայկ Գեւորգյանի նկատմամբ հարուցված քրեական գործը շինծու է: Իրականում նա ազատությունից զրկվել է բացառապես իր մասնագիտական գործունեության, այն է` իշխանությունների կատարած ապօրինությունները բացահայտելու եւ հանրության սեփականությունը դարձնելու […]

Ոստիկանության պարզաբանումները լրագրող Հայկ Գեւորգյանի կալանավորման առթիվ /վիդեո/

Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը, փետրվարի 3-ին կալանավորվել է “Հայկական Ժամանակ” օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանը: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 242 հոդվածի 1-ին մասի` “Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս” […]

Հրազենից վիրավորված ժամկետային զինծառայողը մահացել է

 Փետրվարի 2-ին ժամը 17.00-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային (Հորադիզ) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հրազենային մահացու վիրավորում է ստացել Ստեփանակերտի զինկոմիսարիատից զորակոչված ՊԲ ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Կառլեն Կարոյի Բաղդասարյանը: Դեպքից անմիջապես հետո, զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին վիրավորը մահացել է:  Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտելու համար տարվում է քննություն: Henaran.am-ին փոխանցում են ՊՆ […]

Կսատարեն կալանավորված լրագրողին. Ժամանակ

“Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն” կաջակցի լրագրող Հայկ Գեւորգյանին: Այս մասին “Ժամանակ”-ի հետ զրույցում ասել է կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը` անդրադառնալով “Հայկական ժամանակ” օրաթերթի թողարկման պատասխանատու  Հայկ Գեւորգյանի կալանավորման դեպքին: Աշոտ Մելիքյանն ասաց, որ իրենց աջակցության հնարավոր ձեւերը կքննարկեն “Հայկական ժամանակի” խմբագրության հետ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի