13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Մահ Կապանի կոմբինատում

Ըստ Կապանում շրջանառվող լուրերի, փետրվարի 8-ին մահացած “Դինո գոլդ մայնինգ քամփնի”  ՓԲԸ երկարամյա աշխատակից, եռակցող 56-ամյա Թանգի Բեգլարյանը սրտային հիվանդությամբ է տառապել: Նա բոլորովին վերջերս բուժման մեջ էր, եւ ընդամենը 3 օր էր, ինչ բուժումից հետո  ներկայացել էր աշխատանքի:  Նշենք, որ Բեգլարյանը մահացել է  հերթափոխից անմիջապես հետո: Աշխատանքն ավարտելուց հետո, հանդերձարանում վատացել է նրա  ինքնազգացողությունը […]

Մեղրիի մաքսակետից արգելում են իրանական բեռնատարների մուտքը

Առատ ձյան պատճառով դժավարանցանելի է  Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի Մեղրիի լեռնանցքի հատվածը: Գիշերվանից սկսված ուժեղ ձնաբուքը շարունակվում է, տեսանելիությունը խիստ ցածր է նորմայից: Այդ պատճառով Մեղրիի մաքսակետից  արգելում են Իրանի Իսլամական հանրապետության  բեռնատարների շարժը: Համեմատաբար փոքր չափերի մեքենաները դժվարությամբ, բայց կարողանում են հաղթահարել լեռնանցքը: Ձնաբքի պատճառով  գիշերը փակվել էր ճանապարհի  Սիսիանի հատվածը` “Զանգեր” կոչվող վայրում: Լուսադեմին, […]

Ստյոպա Սաֆարյանը ԱԺ ամբիոնն օգտագործում է ‘պտտվող լուրերի’ համար. ‘Վալլեքս’ ընկերություն

‘’Ժառանգություն’’ խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ստյոպա Սաֆարյանն 08.02.2012 թ. խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ, ըստ իրեն հասած լուրերի, Թեղուտից ոչ հեռու գտնվող Կարմիր գեղ կոչվող հանդամասում հանքավայրի որոնողական աշխատանքներ են կատարվել: Այդուհետ պատգամավորը հարցրել է ՀՀ բնապահապանության նախարարին այդ աշխատանքները ‘’Վալլեքս’’ խմբի ընկերությունների կողմից իրականացվելու մասին: Ցավոք՝ դա բավարար հիմք համարվեց որոշ […]

“Հայացքը”` “Հենարանին” եւ հակառակը

“Հայացք” օրաթերթի գլխավոր խմբագիր Աշոտ Աղաբաբյանն արձագանքել է Henaran.am-ի “Ծառուկյանի ցուցակը” լուրին: Մասնավորապես նշվել է, որ Աղաբաբյանը ԲՀԿ համամասնական ցուցակում է ընդգրկվելու: “Henaran.am կայքն այսօր կեղծ լուր է տարածել իմ մասին: Սա մանր խուլիգանություն եմ որակում, մանավանդ, որ կեսօրին լուրն  “անհետացավ” կայքից: Իբր “հավաստի տեղեկություններով” ես ընդգրկված եմ ԲՀԿ համամասնական ցուցակում: Տեղեկացնեմ, որ ես որեւէ կուսակցության անդամ […]

Թեղուտի պաշտպանները ՀՀ վարչապետից պահանջում են…

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը  այլ նախաձեռնությունների, կազմակերպություններ ու անհատների հետ համատեղ դիմում-պահանջ են ուղարկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, որում մասնավորապես ասված է.’’ Թեղուտի հանքավայրի շահագործման լիցենզիան տրամադրվել է Հայաստանի կողմից վավերացված միջազգային պայմանագրերի եւ ազգային օրենսդրության կոպիտ խախտումներով: Իրավախախտումներն իրականացվել են պետական մի շարք կառույցների կողմից` ՀՀ կառավարություն, առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարություն (այժմ` էներգետիկայի […]

Վովա Գասպարյանը սատանա չէ. Հայացք

Հունվարի վերջին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը տարին ամփոփել է ընդլայնված խորհրդակցությունում: Հավաքին մասնակցել է երկրի ոստիկանության ողջ “վերնախավը”: Հավաքի մասնակիցներից մեկը, ով “Հայացք” թերթին խնդրեց չգրել իր անունը, ասաց, որ ոստիկանապետը ելույթի վերջում դիմելով ներկաներին` չգիտես ինչու հայտարարեց. “Ես մաքրվել եմ, իսկ դուք սաղդ սատանա եք”: ” Գուցե բառերի տեղերը փոխած են, բայց մոտովորապես այսպես […]

ՄԻՊ-ի խմբերը Հրազդանին մոտ կլինեն. Ժողովուրդ

Փետրվարի 12-ին Հրազդանում կայանալիք ընտրությունների ժամանակ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը բավականին ակտիվ է աշխատելու: “Մենք նստելու ենք և արտաժամյա սպասենք, որ մեզ զանգահարեն, նույնիսկ մեր արագ արձագանքման խմբերը փորձելու են Հրազդանին մոտ շրջել, որպեսզի եթե լինեն դեպքեր, արձանագրվեն”,-“Ժողովուրդ” օրաթերթի հետ զրույցում ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Ըստ նրա` մայիսին կայանալիք խորհրդարանական […]

Ոստիկանությունն ու փաստաբանների պալատը փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին

Փետրվարի 8-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը եւ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր ոստիկանության եւ փաստաբանների պալատի միջեւ համագործակցության մասին:  Հուշագրի ստորագրման արարողությանը մասնակցում էին  ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ եւ փաստաբանների պալատի ներկայացուցիչներ: Վլադիմիր Գասպարյանն ու Ռուբեն Սահակյանը ներկայացրին ձեռնարկի շարժառիթները, խնդիրները եւ համագործակցության հեռանկարները: Փոխըմբռնման հուշագիրը նախաձեռնվել եւ կյանքի է […]

Լրագրող կանանցից առայժմ մեկն է որոշել պատգամավոր դառնալ

  Henaran.am-ի տեղեկություններով, ՀՀԿ համամասնական ցուցակով այս անգամ պատգամավորության թեկնածուներ են լինելու “Առավոտ” օրաթերթի լրագրող Մարգարիտ Եսայանը եւ ամենայն հավանականությամբ  “168 ժամ” օրաթերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը: Մարգարիտ Եսայանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ նման առաջարկ ինքը չի ստացել եւ չի կարող հարցազրույց տալ “չեղած բաների մասին”: Մինչդեռ Սաթիկ Սեյրանյանը, չթաքցրեց, որ մի քանի ուժերի […]

Հայաստանի արտգործնախարարը պատասխանել է Իսրայելի գործընկերոջը.Հայոց Ցեղասպանությունը` Գենոցիդն է.

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Ազգային ժողովում անդրադարձել է  Իսրայելի արտգործնախարար Լիբերմանի այն խոսքերին, թե Հոլոքոստ տերմինը կիրառելի չէ Հայոց Ցեղասպանության առումով, մոռանալով Հիտլերի խոսքերը “թե ով է այժմ հիշում հայերի ջարդերը”:  “Նախ եւ առաջ, որեւէ մեկը Հոլոքոստ տերմինը չի կիրառում Հայոց ցեղասպանությունը բնութագրելու համար: Հայոց Ցեղասպանությունը բնութագրվում է Գենոցիդ տերմինով: Եւ ոչ միայն այն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի